Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, այլ միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է: Բայց հարցն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»,- ասել է նա։
Կարտապոլովի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հենց հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մոտ։
Բելառուսցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բելառուս չգնալու վերաբերյալ` նշելով.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն Բելառուսի իշխանության ղեկին է: Նա իրավացի է: Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ինչպես որ դավաճանել էր Ուկրաինային: Աշխարհին անհրաժեշտ է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե դավաճան բռնապետ»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը չի ազդի կազմակերպության պաշտպանունակության վրա, այլ միայն կազդի Հայաստանի պաշտպանունակության վրա, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմինն է: Բայց հարցն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա ողբերգություն է»,- ասել է Կարտապոլովը։
Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի հենց հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մոտ։
Նշենք, որ երեկ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։
«Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության մեր ծրագրում մենք չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ։ Մենք ասել ենք` հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Ե՞րբ դա տեղի կունենա` կորոշենք, հնարավոր է` մեկ ամիս, հնարավոր է` մեկ տարի, հնարավոր է` 3 տարի»,– ասել էր Փաշինյանը։
Վարչապետը կազմակերպությանը մեղադրել էր Հայաստանի անվտանգության հարցում անգործություն դրսևորելու համար։
«Մենք ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար, բայց երբ 2021 թ-ի մայիսի 12-ի ներխուժմանը չհետևեց ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրագրում մենք արդեն շատ նրբորեն կասկածի տակ դրեցինք ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցը»,– ասել էր նա։
Վարչապետի խոսքով` դրանից հետո կառավարությունն անցել է շատ կոնկրետ աշխատանքի` բանակցություններ, քննարկումներ, նիստեր, ինչի արդյունքում էլ հասկացավ, որ ՀԱՊԿ–ը, որի պարտավորությունը այդ թվում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, հրաժարվում է կատարել իր պարտականությունները։
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրին:
Այս համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։
Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:
Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ-ի արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրանի արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։
Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն:
Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։
ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտումպլաստմասից արտադրանքի մասով։
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:
Համաձայնագրի համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարումը Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։
Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն (ԵՄ), Ուկրաինան եւս մոտ ապագայում դրան չի գհասնի, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրացված ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։ Զգալի ուժեր են տեղակայվել Անդրկովկասյան հանրապետությունը եվրատլանտյան ճամբար քաշելու համար»,- «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հոդվածում նկարագրել է Մեդվեդևը կատարվածը:
Նա զգուշացրել է, որ «ոսկու սարեր», այդ թվում՝ անդամակցություն Եվրամիությանը, Երևանին առաջարկում են լիակատար հավատարմության դիմաց։ «Բայց մի խաբեք ձեզ. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային մկան թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ բացել «էլիտայի ակումբի» դռները հայ ժողովրդի առաջ: Հարցրեք նեոբանդերաականներին՝ արդյոք նրանց հաջողվեց անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և նրանք շուտ դա չեն տեսնի: Իսկ ընդհանրապես կտեսնե՞ն», - առաջարկել է մտածել Մեդվեդևը:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը որպես օրինակ բերել է Վրաստանը օտարերկրյա գործակալների մասին օրենքով, ինչը դուր չի եկել ԱՄՆ-ին և Եվրամիությանը։ «Եվ ի՞նչ: Արդյունքում՝ պատժամիջոցներ», - հիշեցրել է նա։ «2024 թվականի մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևն իրականում սովորական թղթի կտոր է՝ առանց պարտավորությունների»,- ընդգծել է Մեդվեդևը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։
Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ ինչո՞վ չի բավարարել Փաշինյանին իր ձեւավորած ՊՊԾ-ն: Պատճառը թերեւս նրա կասկածամտությունն է` վստահ չէ, որ մի կառույցը պատշաճ կծառայի: Փորձում է Վահե Ղազարյանի, Արմեն Աբազյանի, Արմեն Գասպարյանի նվիրվածությունը եւ մի կառույցով վերահսկում մյուսին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2 բարձրաստիճան պաշտոնյա ագրեսիվ հայտարարություններ արեցին: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, հայտարարեց, թե նախկին իշխանությունները մտել են «փուչիկ» դաշինք, որի անդամները ոչ թե պաշտպանել են Հայաստանը, այլ մեր դեմ պատերազմ են ծրագրել։
Պատգամավորի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, հայտարարեց, թե դուրս են գալու, կորոշեն՝ երբ։
Ապա ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Միրզոյանը՝ փորձելով խմբագրել շեֆին, թե Փաշինյանը չի պնդում, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ընդամենն արձանագրել է, որ Հայաստանն է որոշողը․
«ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել` ոչ պակաս, բայց ոչ էլ ավել: Եթե որեւէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, եւ սա շատ հեշտ ապացուցելի է»։
Ի դեպ, Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում Հայաստանում, եւ բավականին լուրջ ֆիգուր են պատրաստվում գործուղել Երևան»:
Այո՛, մեծ քանակությամբ զենք է գալիս ՀՀ, բայց համակարգը 2020-ից հետո էապես չի փոխվել.
Ավետիք Քերոբյան․
Մանրամասները՝ Տեսանյութում
Հիմա պատային իրավիճակ է․
Իշխանությունը երկու ելք ունի․
Մանրամասները՝ Տեսանյութում