ArmNews
Մայիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ահազանգում է․

«Իրավապահների հերթական խայտառակությունը... 

Վայոց Ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ: Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել կարմրուկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է Հայոց Բանակ... 

Հայկական «ժողովրդավարության բաստիոն» ու անբարոյություն...»,- նշել է պատգամավորը։ 

Ավելին՝ տեսանյութում։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Հայաստանում նոր իրավիճակ է եւ կապիտուլյանտն իրավիճակին այլեւս չի տիրապետում։

Հայաստանում հեղափոխական իրավիճակ է.կաթսան եռում է։
 
ՔՊ-ն ու կապիտուլյանտը սա չեն ցանկանում տեսնել։
Մինչեւ Նիկոլը չհեռացվի,հասարակությունը չի հանգստանալու։
 
Փաշինյանի դեմ ցուցմուք տալու անհրաժեշտություն չկա։
Նա ինքն իր վրա մահացու ցուցմուքներ արդեն տվել է.
 
1. Արդյուքը նույնն էր լինելու,բայց առանց զոհերի։
2. 2018-ին գիտեի,որ Արցախն Ադրբեջանի կազմում է։
 
Ի՞նչ է ասել Նիկոլն իրականում։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն անխուսափելի է։/2018 -ի մայիս/
 
Իսկ ո՞վ է ասել,որ Արցախը գերտերություն չէ։/2018-ի մայիս/:
Արցախը Հայաստան է եւ վերջ։/2019-ի օգոստոս/:
 
Ադրբեջանը կառուցողական է։ Մեզ պետք է լուծում ,որը կբավարարի Ադրբեջանի, Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին։ Բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի,այլ՝ իմ սեփական կետից։
Հաղթելու ենք։
 
Անջատում հանուն փրկության։ Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա։ Ու նմանատիպ պոպուլիստկան կոչեր։
Նա փաստացի ԱԺ -ում ընդունեց,որ գիտակցաբար 5 հազար հայ ընտանիքի ճրագ է մարել։
Սա տիեզերական ծավալների հանցագործություն է հայության նկատմամբ։
 
Նա պետք է հեռանա ու անցնցում։ Նա կրակեց նաեւ Երեւանում սեփական ժողովրդի վրա։
Կրակելու հրաման տվեց նա,ով ժողովրդին վարչապետ էր համարում։
 
Նրա կրակոցներից վախեցող չկա։
Հայաստանում նոր իրավիճակ է։
Լուծումը մեկն է՝ հեռացում։

Եվ դա անխուսափելի է։

Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը դեռ անելու է.

Իշխան Սաղաթելյան

Մանրամասները՝ տեսանյութում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկը խաղաղ չի համարում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Պուտինի առաջարկը նշանակում է, որ «Ռուսաստանն իրավունք ունի օկուպացնելու Ուկրաինայի զգալի տարածքներ»։

«Այդ առաջարկը չի վկայում բարի կամքի մասին, այն ցույց է տալիս ռազմական նպատակներին հասնելու Ռուսաստանի ցանկությունը»,- ասել է նա։

Ստոլտենբերգը հավելել է, որ «սա խաղաղության առաջարկ չէ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դաշինքի երկրները կշարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Հիշեցնենք, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԳՆ շենքում, խոսել է Ուկրաինայի հետ պատերազմից՝ ներկայացնելով Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները:

Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում:

«Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանցը կլինի», - ասել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է:

«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակ, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - եզրափակել է Պուտինը:

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի իրադարձություններից երկու օր անց իշխանությունը մեղադրում է Բագրատ սրբազանին՝ պետական պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։

«Կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ», – ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանը գրում է՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի կողմից կաթողիկոսի և Բագրաստ սրբազանի հասեցին հնչող այս լուրջ մեղադրանքներին, մինչև այս պահը իրավապահ մարմինները մահափորձի հոդվածով քրեական վարույթ չեն նախաձեռնել և որևէ կասկածյալ չեն ներգրավել։

Պետական պաշտոնյաներին գտնելու և նրանց նկատմամբ մահափորձ իրականացնելու հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն արել է այսօր  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը պրոֆեսիոնալ որակում ոստիկանների գործողությունները, երբ դրանց հետևանքով ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Մեր այս հարցը իշխող խմբակցության քարտուղարը անհանգստացնող որակեց:

«Հատկապես եթե այդ հարցադրումը «Ազատություն» ռադիոկայանից է հնչում, ես որոշակի անհանգստություններ ունեմ այս իմաստով: Այն իմաստով, որ հարցադրում է հնչում բացառապես ոստիկանական գործողությունների երևակայական անհամաչափության մասին: Ես ակնկալում եմ, որ հարցադրումներ կհնչեն, թե ինչպե՞ս է եղել, որ պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ: Ես չեմ հասկանում, հարգելի լրագրողներ, չե՞ք ուզում հարցնել, հարցումներ ուղարկել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին: Սա Հայաստանի լրատվամիջոցների լրագրողներին պետք է հետաքրքրի ճեպազրույցի ընթացքում, և այս հարցերն են առաջին հերթին հարցերը. էդ, որ քարերը մանրացնում են, էդ, որ Բագրատն ասում է՝ սիրելի ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանների գլխին, Բագրատն է տալիս», – հայտարարել է Հովհաննիսյանը:

Քննչականը քրեական գործը հարուցել է զանգվածային անկարգությունների հոդվածով ու հայտարարել, որ աշխատում են դրանց կազմակերպիչներին հայտնաբերելու, նույնականացնելու ուղղությամբ։ Բայց մինչ այս պահը չի հայտարարվել գործի շրջանակում ենթադրյալ կասկածյալների անունները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ անձամբ Բագրատ սրբազանի կողմից քարեր նետելու մասին որևէ հիշատակում չկա։

Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը՝ փաստեր ներկայացնել, թե իբր ինքը «պլանավորել է գտնել ու մահափորձ կազմակերպել պետական պաշտոնյաների նկատմամբ»։

«Սա լուրջ մեղադրանք է, և մինչև երկուշաբթի, եթե իրենք փաստեր չներկայացրեցին, իրավական գործընթացով իրենց ստիպելու եմ, որ ներկայացնեն և ստիպելու եմ, որ ներողություն խնդրեն՝ իր բոլոր հետևանքներով։ Սա արդեն լուրջ մեղադրանք է, և ամբողջ հետևանքները պետք է կրեն էդ մարդիկ», – նշել է Գալստանյանը:

Արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած մյուս մեղադրանքին, թե իբր արեքեպիսկոպոսը քար է նետել ոստիկանի վրա, Բագրատ Գալստանյանն ասաց. «Ով անունով նման մեղադրանքներ է ներկայացնում և փաստեր կներկայացնեն, շատ լավ, մինչև երկուշաբթի ժամանակ ունեն, իրավական դաշտում իրենք պետք է ամենածանր հետևանքներով պատասխան տան»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր և նշել, որ այդ հայտարարությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվում: Զելենսկին այս մասին ասել է Sky TG24-ին տված հարցազրույցում։

«Նա ցանկանում է, որ մենք հրաժարվենք մեզանից օկուպացված տարածքների մի մասից, բայց նա նաև ուզում է չգրավված տարածքներ։ Նա խոսում է մեր երկրի շրջանների մասին և չի պատրաստվում կանգ առնել»,-ասել է Զելենսկին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։

Ընդ որում, Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ա

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ոստիկանության հետ բախումների ընթացքում այս պահին ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 27 անձանց դեռևս մեղադրանք չի ներկայացվել։ Նրանք գտնվում են չորս ՁՊՎ-ներում՝ Մասիսի, Աշտարակ, Երևան, Աբովյան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Գիտեք, այս դարում միայն մասնագետը, փորձագետը ուշադիր կնայի տեսանյութը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, բայց այդ ինֆորմացիայով ազդեցություն են գործում, հող են նախապատրաստում՝ սովորական քաղաքացիների համար, որոնք ուղղակի կնայեն, կտեսնեն օղակներ, բայց որ նայում ես այդ օղակներում՝ ոչինչ չկա։ Օրինակ, +35 աստիճան շոգ է, մարդկանց ձեռքերում ջրի շիշ է, բայց իրենք օղակով ֆիքսում են, որ անձի ձեռքին շիշ կա կամ որևէ մեկը դիմացը կանգնած քաղաքացուն մի փոքր առաջ է հրում, որ նեղվածքը հաղթահարի, բայց ներկայացվում է այնպես, որ հրում են, որ դիմացինն էլ ոստիկանին հրի։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, ապա այնտեղ պարզ է, որ ոչինչ չկա։ Սա զանգվածային անկարգություն չէ։ «Զանգվածային անկարգություն»-ը ենթադրում է՝ շենքեր մուտք գործել, ջարդել, ավիրել, մեքենա կոտրել, այրել։

Այստեղ նման բան չկա, այստեղ կա՝ ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց և ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում և հատուկ միջոցների օգտագործում, որի իրավունքը չունեին այդ պահին, ընդ որում, օգտագործել են այնպիսի հատուկ միջոցներ, որոնք պրակտիկայում կիրառվում են ահաբեկիչներին վնասազերծելու, ոչ թե՝ խաղաղ բնակիչներին ցրելու համար»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ եթե նպատակը լիներ բնակչությանը ցրելը, ապա շատ ավելի ընդունելի կլիներ ջրցան մեքենան կամ ոստիկանական ուժի՝ վահաններով քայլ առ քայլ առաջ գալը, քան՝ այնպիսի հատուկ միջոցի կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են տուժել։ Մասնավորապես, 101 անձ է դիմել բուժհաստատություն, 16 անձ միայն դեպքի վայրից է հոսպիտալացվել, մի շարք քաղաքացիներ պարզապես չեն ցանկացել դիմել բուժհաստատություն՝ շարունակելով պայքարը։

«Մենք այդ օրը զոհ չունենք՝ բարեբախտաբար, պարզապես՝ պատահականությամբ, որովհետև այդ ձեռքը պոկվելու հատվածում,եթե մոտակայքում կանգնած լիներ, դեմքին էր կպնելու, ապա պարզ է, թե դեմքին կպնելու դեպքում այդ պայթյունի ալիքից ինչ վնասվածքներ կլիներ՝ աչքի կամ գլխի, եթե ձեռք է պոկվել։ Ես կանգնած եմ եղել այդ պահին մեջտեղում՝ բեմի մոտ, մեր մոտակայքում հատուկ միջոց էր պայթել, այդտեղ եղել են կանայք, մի փոքր այն կողմ՝ սայլակավոր հաշմանդամ էր, կարո՞ղ էր, չէ՞ այդ հատուկ միջոցն ընկնել սայլակավոր հաշմանդամություն ունեցող անձի վրա»,- նշեց նա։

Իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ գրասենյակներում: ՀՅԴ Վայքի եւ Եղեգնաձորիկ գարսենյակներում  խուզարկություններ են իրականացրել, այս պահին 10 հոգու ձերբակալել են:

ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը  հրատապ ասուլիսով մանրամասներ է ներկայացնումիրավիճակից:

 

Փաշինյանը սպեկուլյանտի համբավ է ձեռք բերել ամբողջ աշխարհում, նույնիսկ ՌԴ-ում հոգնել են ՀԱՊԿ-ի շուրջ նրա պարերից։ Փաշինյանի հայտարարություններին այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ 

Խոսելով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողություններից՝ Ղուկասյանը նշեց, որ այն նման է «Սարի թաղի» պատմությանը։ Պետք է քննություն իրականացվի ու պարզվի՝ ովքեր են եղել սադրողները, ոստիկաններն ինչպե՞ս են տուժել։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Տավուշը հանուն փրկության» շարժումը իշխանության համար խնդիր է, քանի որ այն հաղթել է ապատիան։

Իշխանությունն այլևս չի կարողանում օրակարգ ձևավորել, այլևս ոչ մի հեծանիվ չի շեղում հասարակությանը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ 

«Եթե Շարժումը նրանց չմտահոգեր, 5000 ոստիկանով այգում չէին զբոսնի, լավ գիտի, որ ժողովուրդը իր հետ չէ։ Փաշինյանը պետք է լաց լինի՝ տեսնելով՝ 2018-ից հետո ինչքան համակիր է մնացել»,- ընդգծեց բանախոսը։

Քոչարյանի համոզմամբ, Շարժումը չի մարել, այն վերաֆորմատավորման փուլում է, դաշտում նոր քաղաքական դեմքեր են ի հայտ գալու, որոնք չեն լինի, այսպես ասած՝ «նախկիններ», բայց նաև հավասար պատասխանատվություն կստանձնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ֆոտո

Պուտինը Լավրովին ՌԴ բարձրագույն պարգև է շնորհել

Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանում

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել

Թուրքիայում ցունամիի նախազգուշացում է տրվել

Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել

Պայման ենք դնելու կnնյակագործների առաջ. Պապոյան

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը՝ 110,000 դոլար

Որքան ժամանակ է մնացել Բայդենին ապրելու. բժիշկը մանրամասներ է հայտնել

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին

Ռումինիայի նորընտիր նախագահը հայտնել է, որ պատրաստ է ավելացնել պաշտպանական ծախսերը

Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի

Հայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին