ArmNews
Նոյեմբերի 28, 2025

Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող ճանապարհը, կամուրջը, շրջափակել են նաև Ռազմական ոստիկանության՝ ճանապարհին գտնվող պահակակետը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի կամրջի հատվածում ականազերծման աշխատանքներ կատարվեն:

«Ես չեմ հասկանում մին ինչի՞ համար է դրած եղել, որ էսօր հանում եք։ Թուրքին վստահել պետք չէ։ Մեր, մեր երեխեքի արյունին եք ծարավել, ինչի՞ եք հանում։ Ես զարմանում են ոնց է հայ ժողովուրդը գիշերը գլուխը հանգիստ դնում բարձին, քնում։ Ձեզ էլ են հասնելու,  ուշ ա լինելու, ուսադիրի համար եք ապրում»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հորդորելով դուրս գալ ու պայքարել այս ամենի դեմ, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի։

Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ այս պահին․

Մանրամասները՝ տեսանյութում

Այս աղջիկն էլ իրենց քաղաքում է ցույցի դուրս եկել․

Որ գա մեր ցույցերին մասնակցի, էլ չեմ ասում փողոց փակի, տղամարդիկ տասնյակ հազարներով դուրս կգամ պայքարելու։

Աշխարհը խառն է

«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում, փոխանցում է news.am-ը։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Նշենք, որ ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

1

1

1

ա 

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․

  1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․

  1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`
  2. պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց. «Լավատես չենք, որ դատախազությունը փորձելու է արագ ընթացք տալ այս հաղորդմանը,  բայց հիշելու ու պահանջելու ենք, հետևելու ենք դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների, մյուս պաշտոնատար անձանց  վարքագծին, ովքեր կդրսևորեն հանցավոր անտարբերություն»։

Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, տարածքային փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով։

«Փաշինյանը հրապարակելով 29 հազար 800 քկմ թիվ, փորձում է  ասել, որ այդ տարածքները, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, Հայաստանի տարածքներ չեն։ Խորամանկ հնարքով  փորձում է մանիպուլացնել մեզ։ Նաև ասում է՝ եթե չանենք, կհարձակվեն։ Այն, որ Ադրբեջանը հաձակվելու է, կասկած չունեմ։ Ինչ էլ անենք, հարձակվելու է,  որովհետև Ադրբեջանը տեսնելով, որ այս իշխանությունը, որն, իրոք, ամբողջությամբ անում  է այն քայլեը, ինչ թշնամի պետությանն է անհրաժեշտ,  ուրիշ տարբերակ չի մնում։ Ինչ խլեց, խլելու է  համոզելով, ինչը չխլեց համոզելով, խփելու ու խլելու է։ Այդ ընթացքում էլ մեր ինքնության, ինքնապաշտպանության բնազդը բթացված վիճակում է»։

Meta ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը՝ Chan Zuckerberg Initiative-ի համահիմնադիրն ու ղեկավարներից մեկը, ծրագրում են Հավայան կղզիներում իրենց ագարակում 5000 քառակուսի ոտնաչափ մակերեսով  ստորգետնյա ապաստարան կառուցել՝ սեփական էներգիայի և սննդամթերքի աղբյուրներով, ըստ news-ի ասվում է Wired-ի հետաքննության մեջ։

Ապաստարանի դուռը մետաղից է լինելու և բետոնով լցված, ինչպես սովորաբար լինում է բունկերներում և ռմբապաստարաններում, հայտնում է պարբերականն իր հոդվածում՝ վկայակոչելով փաստաթղթերը և հարցազրույցները։

Բունկերանման կառույցը Կաուայի կղզում գտնվող Ko'olau Ranch կոչվող 1400 ակր տարածք ունեցող համալիրի միայն մի մասն է:

Wired-ի ձեռք բերած փաստաթղթերի համաձայն, մասամբ ավարտված համալիրը կներառի ավելի քան մեկ տասնյակ շենքեր՝ 30 ննջասենյակներով և 30 լոգարաններով, այդ թվում՝ երկու առանձին առանձնատներով։ Բացի այդ, նախատեսվում է 11 տնակ ծառերի վրա, ինչպես նաև ֆիթնես կենտրոն, հյուրատներ և տնտեսական շինություններ։

Թե ո՞րն է ստորգետնյա ապաստարանի ստեղծման նպատակը, դեռ հայտնի չէ։ Ի պատասխան բունկերի նախագծման և նպատակի մասին TIME-ի հարցերին, Ցուկերբերգի և Չանի խոսնակ Բրենդի Հոֆին Բարը նշել է, որ Կաուայի շրջանը խրախուսում է տների սեփականատերերին ապաստարաններ կառուցել: Վարչաշրջանը երկու տասնամյակ առաջ է սկսել բնակիչներին առաջարկել հարկային արտոնություններ՝ փոթորիկներից պաշտպանված շենքեր կառուցելու համար:

Թայվանցի դասախոսուհին հանրաճանաչ է դարձել այն բանից հետո, երբ ուսանողները հրապարակել են նրա լուսանկարները: Աղջկան արագորեն կոչել են «ամենակրակոտ դասախոսուհին»: 

1

Այդ մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը: Չեն Ցզյա Վենը հեղինակային իրավունքի վերաբերյալ դասախոսություն է կարդացել Չժունլի քաղաքի Տեխնոլոգիաների գիտության ինստիտուտում: Ուսանողները լուսանկարել են 28-ամյա դասախոսուհուն, որը կարճ սեւ զգեստը հագին գրատախտակի մոտ նրանց բացատրում է նյութը, եւ լուսանկարները տարածել են սոցիալական ցանցերում: 

1

Չենի անակնկալ ժողովրդականության պատճառով բաժանորդների թիվը նրա Instagram-օգտահաշվում հասել է 91 հազարի: Չենն ինքը շարունակում է սովորել Չինական մշակույթի համալսարանում եւ վարում է ֆակուլտատիվ՝ նվիրված գիտելիքների էկոնոմիկային եւ մտավոր սեփականության ոլորտի իրավունքին:

1

Ազատ ժամանակ աղջիկը դաշնամուր եւ ֆլեյտա է նվագում: Չենի գեղեցկությունն այնպես է գերել սոցիալական ցանցի օգտատերերին, որ նրանք կրկին դասախոսություններին հաճախելու ցանկություն են հայտնել: Նաեւ մեկնաբանները ենթադրել են, թե ուսանողները երբեք չեն բացակայում դասախոսուհու պարապմունքներից, բայց դժվարանում են առարկայի վրա կենտրոնանալու հարցում:

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

1

Ռեփեր Ջիգանի կինը՝ ռուս բլոգեր Օքսանա Սամոյլովան, Instagram-ում լողազգեստով լուսանկար է հրապարակել, փոխանցում է lurer.com-ը։

Օքսանա Սամոյլովան ցուցադրել է իր կազմվածքը սև լատեքսային բիկինիով։ Լողազգեստն ընդգծել է բլոգերի մարզական կազմվածքը։

Ռեփերի կինը բազմիցս ասել է, որ դժվարությամբ է գիրանում, իսկ սթրեսի ժամանակ ոչ թե գիրանում, այլ նիհարում է։

Իսկ մկանային զանգվածը մեծացնելու համար նա գրեթե ամեն օր ֆիթնեսով է զբաղվում։

Սամոյլովայի խոսքով՝ իրեն դուր չի գալիս իր «նիհար» կազմվածքը, թեև բաժանորդները «ռմբակոծում են» իրեն հաճոյախոսություններով։ 

 

 

Սովի զգացում

Պարզունակ է հնչում, բայց սովի զգացումը կարող է խոսել այն մասին, որ դուք հղի եք: Իհարկե չի կարելի մեծ ախորժակը բացատրել հղիությամբ (գուցե դա ներշնչանք է, կամ ձեր օրգանիզմը որոշակի նյութերի կարիք ունի), բայց եթե մեր ցուցակի մյուս նախանշանների հետ միասին սովի զգացում էլ ունեք, ապա ստուգեք ձեր դաշտանի օրերը:

Պտուկների պիգմենտացիա

Եթե պտուկի շուրջ պիգմենտավորված մաշկի գույնը սկսում է մգանալ, ապա դա կարող է խոսել հղիության մասին: Թեև այս նախանշանները հանդիպում են հորմոնալ այլ փոփոխությունների դեպքում կամ էլ կարող են մնալ նախորդ հղիությունից հետո:

Արտադրություն կամ ցավեր պտղի կցման ժամանակ

Օվուլյացիայից գրեթե ութ օր հետո ձեզ մոտ կարող է լինել արյունային արտադրություն հեշտոցից, այն կարող է լինել վարդագույն կամ շագանակագույն և ուղեկցվել աննշան դեպի ներքև ձգող ցավերով: Դա բացատրվում է արգանդի պատին պտղի կցումով: Նման արտադրություն կարող եք նկատել նաև նախադաշտանային օրերին:

Հաճախացած միզարձակում

Հենց պտուղը կպնում է արգանդին և սկսում է հատուկ հորմոր արտադրել, դուք կարող եք նկատել, որ ավելի հաճախ եք ցանկանում միզել:

Հոգնածություն

Դուք ձեզ հոգնա՞ծ եք զգում: Ավելի ճիշտ՝ սպառվա՞ծ: Պրոգեստերոնի մեծ քանակությունը կարող է ստիպել կնոջն իրեն սարսափելի հոգնած զգալ, թեև առանձնապես գործ չի արել: Նման հոգնածությունը հետապնդում է կանանց հատկապես հղիության նախնական շրջանում:

Կրծքի զգայունություն և ցավ

Երբ կինը հղի է, կուրծքը զգայուն է դառնում դիպումներին, ինչպես դաշտանի նախօրեին: Երբ օրգանիզմը հարմարվի հորմոնային նոր ֆոնին, ցավոտ զգացողությունները կմարեն:

Համային զգացողությունների փոփոխություն

Գուցե սկսեք այլ կերպ ընկալել ուտելիքի համը: Որոշ կանայք, օրինակ, սկսում են մեծ հակում ունենալ որոշակի ուտելիքների հանդեպ կամ սկսում են պարզապես զզվել որոշ ուտելիքներից:

Առավոտյան սրտխառնոց

Եթե ձեր բախտը բերի, առավոտյան սրտխառնոցը ձեզ կանհանգստացնի բեղմնավորումից մի քանի շաբաթ հետո: Իսկ եթե շատ բերի, ապա ընդհանրապես չեք զգա սրտխառնոց: Հղիության հետ կապված սրտխառնոցը կարող է առաջանալ ոչ միայն առավոտյան, այլև օրվա ցանկացած ժամի:

Դաշտանի ուշացում

Եթե դուք կայուն ցիկլ ունեք, և դաշտանը դեռ չի սկսել, ապա պետք է հղիության թեստ անել, քանի որ դաշտանի ուշացումը մեծամասամբ խոսում է հղիության մասին:

Եվ վերջապես...

Հղիության դրական թեստ

Եթե դաշտանի ուշացման առաջին օրը կամ հետագա օրերին թեստ եք արել, և այն երկու գծիկ է ցույց տվել, ապա գրեթե 100%-ոց վստահությամբ կարող ենք ասել, որ ձեր ընտանիքում ավելացում է սպասվում: Շնորհավորում ենք :)

1. «Հիմա իմ հերթն է»

Տղամարդկանց դուր են գալիս կանայք, ովքեր իրենց նախաձեռնությունն են ցույց տալիս սեքսի  ժամանակ, իսկ որ ավելի լավ է՝ իրենք են սադրում սեռական ակտը։ Բանալ իրկանությունը հետևյալում է. տղամարդու համար չկա ավելի գայթակղիչ բան, քան գրգռված կինը, ով ի սրտե սսեքս է ուզում ունենալ իր հետ։ Տղամարդու համար շատ կարևոր է անընդհատ իմանալ, որ նա ցանկալի է կնոջ համար, ուստի պետք չէ վախենալ դրսևորել ձեր սպոնտանէնտուզիազմը։ Օրինակ՝ կարող եք օրը ցերեկով սեքսուալ բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկել նրան, բայց պետք է զգուշ լինել։ Մի չարաշահեք ձեր այդ իշխանությամբ և հաճախ զիջեք նրան ղեկավարաման լծակները։ Տղամարդիկ սիրում են նապաձեռնողականությունը, բայց չափազանց ագրեսիվ վարքը կնոջ կողմից՝ անկողնում, հազվադեպ տղամարդկանց է դուրս գալիս։

9 вещей, которые мужчины хотят в постели

2. Նոր հնարքներ

Տղամարդկանց համար սեքսը հանդիսանում է բավականին բարձր առաջնահերթություն ունեցող զբաղմունք, ուստի սեքսը կարող է դառնալ բավականին ծանրակշիռ փաստարկ՝ հօգուտ հարատև և երջանիկ սիրո, իսկ կնոջ համար՝ յուրահատուկ լծակ՝ հարաբերությունները կառավարելու համար։ Անկողնում արվող էքսպերիմենտները հոյակապ ստիմուլացնող միջոց են՝ տղամարկանց համար։ Սեքսուալ ցանկությունը ախորժակի պես բան է. մենք բոլորս էլ ուզում ենք փորձել տարբեր համեր, ուստի միևնույն բանն ուտելը ձանձրալի է. Տղամարդը ցանկանում է անկողնում տեսնել կնոջ, ով պատրաստ է պարգևել բացառիկ զգացողություններ։ 

3. «Նման թիկնեղ կազմվածքի համար տուգանել է պետ, որովհետև այն խելքահան է անում»

Միայն կանայք չեն, որ ականջներով են սիրում և կարիք ունեն կոմպլիմենտներ լսելու՝ իրենց արտաքին տեսքի վերաբերյալ։ Տղամարդիկ ևս բավականին թույլ են կոմպլիմենտների հանդեպ։ Ձեր տղամարդն ուզում է իմանալ, որ ինքը ինչ որ յուրահատուկ բան ունի, որը գրգռում է կնոջը, ուստի մի ամաչեք ասել նրան, թե հատկապես նրա որ հատկանիշներն եք համարում հատկապես սեքսուալ ու դա կբարձրացնի նրա ինքնագնահատակնը։

9 вещей, которые мужчины хотят в постели

4. Միացրեք լույսերը

Սեքսի ժամանակ լույսը մի անջատեք և այդ կերպ ցուցաբերեք վստահություն՝ ձեր զուգընկերոջ հանդեպ։ Տղամարդիկ շատ են սիրում մերկ կանանց նայել ու ուսումնասիրել, ծանոթանալ նրա մարմնի ամեն միլիմետրի հետ։ Այնպես որ, հերիք է մթություն կամ ծածկոցների տակ սեքսով զբաղվել։ Պարտադիր չէ տան բոլոր լույսերը վառել։ Երբեմն բավական է նույնիսկ մի քանի մոմի ինտիմ լույստ, միացված հեռուստացույցի արձակած լույսը, կամ էլ վարագույրից ներս թափանցող լույսի ճառագայթները։ Կարող եք այս փոքրիկ խորամանկությունները կիրառել՝ «կինոյի էֆեկտ» ստանալու համար։ Տղմարդիկ բնությունից վիզուալ են ու գրգրռվում են՝ տեսնելով իրենց զուգընկերուհու մերկությունը։ Բաց դրանից, նրանց մեծ մասը երազում է, որպեսզի իրենց զուգընկերուհին էլ հաճույք ստանա պրոցեսին հետևելուց։ 

5. Միայն երևակայեք…

Ցանկացած տղամարդ ցանակնում է, որ զուգընկերուհին թեթև լինի շփման մեջ ու չամաչի իր էրոտիկ ցանկություններից։ Չկա ավելի սեքսուալ բան, քան զուգընկերոջ սեքսուալ ֆանտազիաներն ի կատար ածելը։ Շատ տղամարդիկ վախենում են արտահայտել իրենց սեքսուալ ֆանտազաիաները, որվհետև վախենում են, որ հարող են մերժվել։ Պատմեք նրան ձեր ֆանտազիաների մասին ու հարցուփորձ արեք իր ֆանտազիաներից։ Արեք առաջին քայլը դրանք իկատար ածելու հարցում ու պարտադիր էլ չէ ճշտորեն կրկնել այն, ինչ նա է ուզում։ Կարելի է փոխզիջումների էլ գնալ, որոնք թույլ կտան երկուսիդ էլ վայելել պրոցեսսը։ Իսկ որ ամենալավն է՝ միասին երևակայել ու ի կատար ածել այդ սեքսուալ երազանքները։ 

6. DIRTY TALK

Տղմարդկանց գրգռում են ձայները՝ սեքսի ժամանակ։ «Իդեալական սիրուհու» տեսլականը ենթադրում է, որ կինը պետք է ունենա ցածր տոնայնությամբ ձայն ու գայթակղիչ խոսելաոճ։ Շատ խոսել պետք չէ, պետք չէ անդադար փսփսալ նրա ականջին, թե ինչ լավ էր երեկ։ Գրգռելու հետաքրիր տարբերակ է՝ «կեղտոտ» բառեր օգտագործել, բայց անկողնում կնոջ հայհոյելը պետք է լինի տեղին ու գրագետ։ Անիմաստ հայհոյանքներ գոռգոռալը կարող է գրգռման փոխարեն հակակրանք առաջացնել։

9 вещей, которые мужчины хотят в постели

7. Ըստ իրավիճակի լավ հագնվիր

Ինչո՞ւ անիմաստ շատ փողեր ծախսել՝ էրոտիկ ներքնաշորեր գնելու համար, եթե միևնույն է, երկու րոպե անց դրանք պետք է հանես։ Տղամարդիկ ինֆանտիլ են և միշտ սիրում են փաթեթավորված նվերները։ Փորձեք լինել այդ փաթեթավորված նվերը ու դանդաղորեն հանվել։ Շատ դանդաղորեն։ Դա պարզապես կհիացնի նրան և շատ շուտով դուք նրա ձեռքերում կլինեք։ Հագեք ձեր ամենասեքսուալ շորը, հավելեք դա ձեր ժանյակավոր սեքսուալ զուագագուլպաները, ինչպես նաև աշխատեք մեծ հայելի ունենալ ձեր սենյակում։

8. Անակնկալ

Դուք այն կանանցի՞ց եք, ովքեր պետք է վաղորոք ամեն ինչ մտածեն ու պատրաստեն և նոր միայն սեքսով զբաղվեն, թե՞ ինչպես կյանքում, այնպես էլ սեքսում՝ սիրում եք անակնկալներ։ Սպոնտանությունը լիբիդոյի վառելանյութն է։ Տղամարդիկ սիրում են ամեն չբացահայտվածը, նրանց դուր է գալիս զգալ ադրենալինն իրենց արյան մեջ և անել նոր հայտնագործություններ սեքսում։ անակնկալի գործոնը օգնում է տղամարդու օրգանիզմին դոպամին արտադրել, որը սրում է բավարարվածության զգացողությունը և ավելի մեծ հաճույք պատճառում այս կյանքից։ Յուրաքանչյուր տղամարդ երազում է անսովոր տեղերում սեքս ունենալու մասին։ Դուք չեք ուզում չէ՞, որ գլխավոր հերոսուհու դերում այլ կլին լինի։ Ուստի միացրեք ձեր երևակայությունը։

9. Շարժումը կյանք է

Ժամանկի ընթացքում զույքի սեքսուալ հարաբերություններում անխուսափելիորեն գալիս է այն պահը, երբ երկուսը 1-2 դիրք են գտնում, որոնցում նրանք իրենց հարմարավետ են զգում։ Սակայն ինչպես ցույց է տվել վիճակագրությունը, շատ զույգեր բաժանվում են, որովհետև իրենց համար համատեղ սեքսը ձանձրալի է դարձել։ Մի ամաչեք նոր և անսպասելի բաներ փորձելը, ուղղորդեք ձեր զուգընկերոջը խոսքերով։ Տղամարդիկ սովոր են պրակտիկայի միջոցով լրցնեն իրենց գիտելիքները։ Շրժվեք ու փնտրեք նոր դիրքեր, որոնք թույլ կտա նորովի բացահայտել ձեր սեքսը։ Եվ հիշեք անխտիր բոլոր տղամարդկանց ոսկե կանոն. իսկական կինը պետք է լինի տանտնեսվարուհի՝ խոհանոցում, համեստ՝ հյուրերի մոտ և սիրուհի՝ անկողնում։

Ֆոտո

Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դիմել է ժողովրդին

Ռուսաստանին անհրաժեշտ է իր նոր տարածքների միջազգային ճանաչում. Պուտին

Օրական երեքից չորս բաժակ սուրճը երկարացնում է կյանքը

Թրամփը կարգադրել է Ազգային գվարդիայի ևս 500 անդամի տեղակայել Վաշինգտոնում

Ֆինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի հետ սահմանին

Նախնական տեղեկություններով ոստիկանության ծառայողն ինքնաuպանություն է գործել. ՆԳՆ խոսնակ

ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում. Զառա Ամատունի

ԱՄՆ-ն պարտավոր է լիարժեք փոխհատուցել Իրանին պատճառած վնաuների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Ֆրանսիայում կներդրվի կամավոր զինծառայություն. Մակրոն

Լատվիան քննարկում է Ռուսաստան տանող երկաթուղու հատվածների լիակատար ապամոնտաժման հարցը

Էրդողանն ու Հռոմի պապը քննարկել են երկկողմ համագործակցության և միջկրոնական երկխոսության հարցեր

Ռուսաստանը պատրաստ է թղթի վրա արձանագրել, որ չի պատրաստվում hարձակվել Եվրոպայի վրա. Պուտին

Եվրասիական միությունում ռոբոտատեխնիկայի աջակցության ծրագրեր կսկսվեն. Բարսեղյան

Ես և Պուտինն «ագրեunրներ» ենք. Լուկաշենկո

«Opel»-ում հայտնաբերվել է hրազենային վնասվածքով տղամարդու մարմին