Rate.am-ում մայիսի 31-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.
ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 384.66 դրամը, վաճառքի միջին արժեք 391.13 դրամը:
Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 412,27 մդրամը, վաճառքի միջին արժեք՝ 425,69 դրամը:
Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.21 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.45 դրամը:
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն արաբուհու կերպարում։
Դերասանուհին հանդես է եկել արաբական պարուհու զգեստով։ Նա ընտրել է սև գույնը՝ սպիտակ հատվածների համադրմամբ։
Տեսանյութում հնչում է արժիրցի երգչուհի Վարդա Ալ-Ջազաիրիայի Batwanes Beek երգը։
«Եթե ինձ նման կոլորիտի սիրահար եք …. #easternvibes»,- ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Բուտուլյանը։
Տեսանյութերն այստեղ
Հայաստանը չի մասնակցի ուրբաթ Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Այս մասին ТАСС-ին ասել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը»,- ասել է Շուվալովը։
Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
Քիչ առաջ՝ Երևանի ժամանակով 23։27 րոպեին, Հայաստանում երկրաշարժ գրանցվեց։
Երկրաշարը զգացվել է նաև Երևանում, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերում։
Երկրաշարժի ուժգնության ու էպիկենտրոնի մասին դեռևս մանրամասներ չի հաղորդվում։
Մայիսի 28-ի նվիրական օրը, երբ աշխարահասփյուռ հայությունը հետևում էր Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին՝ մեր պետականության վերականգնման պանծալի խորհրդին հաղորդակից լինելու համար, համոթ բոլորիս ականատես դարձանք աննախադեպ տեսարանի:
Հայաստանի ու հայության համար ծանր այս օրերին, երբ աշխարհասփյուռ հայության միասնականության գրավականը Հայոց Եկեղեցին է, ազգակործան պառակտումը ամոթալի ձևեր է ստանում: Հայոց Հայրապետի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո մենք մտածում ենք՝ արդյոք արժանի՞ են այս մարդիկ իրենց հայրերի զավակներ կոչվելուն, արդյոք նրան գիտե՞ն, թե ինչպես է կերտվել հայոց պետականությունը, և ինչ դեր է ունեցել այս հարցում Հայ Եկեղեցին:
Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր ազնիվ ոստիկաններին, ովքեր ծառայում են հանուն հասարակության բարօրության, բայց հասարակության բարօրությունը չի կարող դիտվել մեր ընտանիքներից՝ մեր ծնողներից ու մեր զավակներից, մեր հայրերից ժառանգած ու դարերով հղկված-հաստատված ազգային մեր ինքնությունից դուրս, իսկ ով փորձում է անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին, նա անարգում է իր հայրերին ու իր սերունդներին:
Վրաստանի հայոց եկեղեցիներից հայցում ենք, որ Աստված ների մոլորության մեջ հայտնված պաշտոնյաների հանդուգն վարքը: Թող փորձությունների այս ալիքը ի վերջո սթափեցնի նրանց, ովքեր իրենց հոգում կրում են իրենց հայրերի՝ պետականություն ունենալու երազանքը, և անսասան պահի պետականության սուրբ հենասյունը՝ Հայոց Եկեղեցին:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴԱՎԹՅԱՆ
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 31-ին քննարկում է նախաձեռնել։
«Ժամը 12։00-ին հավաքվում ենք Յոթ Վերք եկեղեցու դիմաց՝ կարևոր քննարկման»,- շարժման հայտարարության մեջ։
Կիրանցեցի Գոհար Վարդանյանը տեղում ներկայացնում է սահմանազատման արդյունքում ստեղծված իրավիճակը:
«Կիրանցեցիների վարելահողեր տանող միակ ճանապարհը, սահմանազատումից հետո նույնպես անցել է Ադրբեջանին:
Սա էնքան երկրորդային խնդիր ա, որ մարդիկ անգամ չեն խոսում սրա մասին, բայց դե իմացեք էլի:
Այդ վարելահողերում կա ցանված մոտ 30 հա հացահատիկ»- գրել է նա՝ ֆեյսբուքյան էջում։
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքի: Այս մասին YerevanToday-ին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Հիմա սպասում ենք որոշումը վերցնենք գնանք ՔԿՀ, որ ազատ արձակվի»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք. Վահագն Մախսուդյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով՝ Կիրանց գյուղի համար պայքարի ելած քաղաքացիների վրա քշած ԵԿՄ մեքենային հարվածելու համար:
«Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,- նշել էր Մախսուդյանը: