Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում անկայունության կհանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերն՝ Ալևի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է IRNA-ն։
Մոհբերն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովվեն տարածաշրջանի երկրների միջև համագործակցության միջոցով՝ կրկնելով նախագահ Ռաիսիի մեկնաբանությունները, որն ասել է, որ սիոնիստական ռեժիմն իրականում ՆԱՏՕ-ի մաս է կազմում, եւ նման օտարերկրացիների հայտնվելը տարածաշրջանում կհանգեցնի Կովկասում անկայունության, - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի տարածքով Նախիջևանը և Ադրբեջանի հիմնական տարածքին կապող ճանապարհատրանսպորտային գծի ստեղծման աշխատանքները:
Անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են մեզ ասում, որ ուժեղացրեք ճնշումը, որպեսզի կարողանանք միանալ Սրբազանի ղեկավարած շարժմանը։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը նշել է, որ Ադրբեջանում կա մոտ 300 դպրոց, որտեղ երեխաներին ռուսերեն են դասավանդում։
«Նախագահ Իլհամ Ալիևը մեծապես աջակցում է երկրում լեզվի ուսուցմանը։
Սա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կլինի Ադրբեջանի քաղաքացիներին։ Ինչի՞ համար, որպեսզի զարգացնի երկկողմ կապերը, և դրանք զարգանում են»,- ասել է Պուտինը։
Տուգանք՝ նվագելու համար․
Շրջիկ երաժիշտները կլքե՞ն Երևանի կենտրոնը
Մանրամասները՝ տեսանյութում
Չէ, ի՞նչ հատուկ գործողություն, ի՞նչ սպեցօպերացիա.
Սրբազանը՝ վաղվա անելիքների մասին
ՔՊ-ն ամենազզվելի պիտակներով է Արևմուտքին ներկայացնում Սրբազանի շարժման բովանդակությունը.
Վահագն Մելիքյան
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանրահավաքի հարթակից դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին․ «Գեղարքունիքի նախկին «խոպանչի» մարզպետը որոշել է, որ այս մարզում մարդիկ պայքարին պետք է չմիանան ու չմասնակցեն։ Ուրեմն, լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ հաստատ այս Շարժումը հաջողելու է, և դու վերադառնալու ես քո գործին։ Մինչ այս ով ինչ գործի եղել է, վերադառնալու է դրան։
Այս հայրենիքը քո հոր «դուքյանը» չէ, որ դու որոշես՝ ով պիտի մասնակցի հանրահավաքի, ով պիտի գա երթի կամ չգա։ Հայրենիք եք հանձնել ու դեռ մի բան էլ սպառնում եք մարդկանց՝ հանկարծ չմասնակցեք։
Ի պատիվ մեր բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիների, շատերը եկան ու ասացին՝ մեզ համար մեր հայրենիքից թանկ ոչինչ գոյություն չունի»:
Նա նաև կոչ արեց ՀՀ մյուս մարզպետներին` չդառնալ հանցակից:
Ղեկավար կոչվածը թշնամու հետ նվաստացած խաղաղություն է բերում մեզ, նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է․
Մանրամասները՝ տեսանյութում
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան - Վարդենիս-Սոթք։
Առաջին անգամ եմ հասնում Սոթք ու չեմ շարունակում դեպի Դադիվանք, Գանձասար, Շուշի։
Բայց դրա համար էլ այսօր հասել եմ Սոթք, որ վաղը կարողանամ գնալ Դադիվանք, Գանձասար, Շուշի»։