Print this page

Մոսկվան արձագանքել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հեռահար հրթիռներով հարվածելու Արևմուտքի սահմանափակումները վերացնելու որոշմանը

By Մայիսի 26, 2025 9

Եվրոպական մի շարք երկրների՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին հրթիռային հարվածների հեռահարության սահմանափակումները վերացնելու որոշումը պոտենցիալ վտանգավոր է և հակասում է կարգավորման փորձերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ որոշումները, եթե իրականում նման որոշումներ կայանան, բացարձակապես հակասում են քաղաքական կարգավորման հասնելու մեր ձգտումներին և այն ջանքերին, որոնք այժմ արվում են կարգավորման շրջանակներում»,- նշել է նա։

«Այսինքն, սա բավականին վտանգավոր որոշում է», - ամփոփել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Այլևս չկան սահմանափակումներ Ուկրաինային մատակարարվող զենքի տիրույթում` ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից: Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, այդ թվում, օրինակ, հարվածներ հասցնելով ռուսական տարածքում գտնվող ռազմական դիրքերին։ Մինչև որոշակի պահ նա չէր կարող դա անել», - հայտարարել է Մերցը:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews