Print this page

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին. Ուկրաինայի ԱԳ նախարար

By Մայիսի 26, 2025 9

Ստամբուլում ուղիղ բանակցությունների ժամանակ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են երկու երկրի նախագահների Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման շուրջ: Այս մասին Ադրբեջանում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան:

Դիվանագետն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսել է Ստամբուլում երեք կարևոր ձեռքբերումների մասին, որոնցից մեկը Պուտինի և Զելենսկու հանդիպումն է:

«Եթե հանենք ուկրաինական պատվիրակության համար կարդացված բոլոր կեղծ պատմական դասախոսությունները, ապա կարող ենք նշել երեք կարևոր ձեռքբերում. առաջինը ռազմագերիների փոխանակման գործընթացը, որն ավարտվեց մայիսի 25-ին: Երկրորդ արդյունքը ռուսական և ուկրաինական կողմերի համաձայնությունն է խաղաղ կարգավորման կոնկրետ առաջարկների մշակման վերաբերյալ։ Եվ երրորդ ձեռքբերումն այն է, որ պատվիրակությունները պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին։ Այսինքն՝ խոսքը Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին է։ Սակայն ուկրաինական օրակարգի առանցքային հարցը մնում է զինադադարը։ Ուկրաինան հավատարիմ է իր պարտավորություններին: Եկել է դիվանագիտության, դիվանագիտական ​​ջանքերի առավելագույն մոբիլիզացման ժամանակը»,- ​​ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews