Print this page

Մոսկվայի բոլոր օդանավակայանները գիշերվա ընթացքում դադարեցրել էին աշխատանքը

By Մայիսի 25, 2025 2

Ռոսավիացիան հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով 05:11-ին «Վնուկովո» օդանավակայանում վերացվել են օդանավերի ընդունման և մեկնման սահմանափակումները։ 05:50-ին աշխատանքն է վերսկսել նաև Կալուգայի օդանավակայանը։

Ըստ գերատեսչության տեղեկատվության, Մոսկվայի բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։ Ավելի վաղ օդանավերի ընդունման և մեկնման սահմանափակումներ էին մտցվել Դոմոդեդովոյում, Շերեմետևոյում և Ժուկովսկիում։

«Սահմանափակումների գործողության ընթացքում պահեստային օդակայաններ են ուղևորվել յոթ չվերթ, դրանցից չորսն արդեն վերադարձել են նախնական նշանակման օդանավակայաններ»,— հավելել է Ռոսավիացիան։

Գիշվա ընթացքում, ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, քաղաքին մոտենալիս խոցվել է 12 անօդաչու թռչող սարք։ Եվս ութ ԱԹՍ ոչնչացվել է Տվերի երկնքում։ Տուլայում մեկ անօդաչու թռչող սարք ընկել է բազմաբնակարան շենքի բակում, հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը։ ԱԹՍ-ների հարձակման վտանգի ռեժիմ հայտարարվել էր Իվանովոյի, Տուլայի, Լիպեցկի և Տամբովի մարզերում, ինչպես նաև մերձմոսկովյան Ժուկովսկիում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews