Print this page

«Դիվական խրախճանք է քրիստոնյա Հայաստանում»․ Ասողիկ աբեղա Կարապետյան

By Մայիսի 31, 2025 5

Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում: Այս մասին գրել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:

Քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը՝ դառնալով չարագործներ, դառնալով ստոր անձեր: Հաստատուն մնանք մեր հավատքի մեջ, հավատարիմ լինենք մեր Հայրենիքին՝ բարձր պահելով վարկը մեր հարազատ Երկրի և անեղծ՝ սրբությունը մեր հերոս Եկեղեցու»,- գրել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews