Print this page

Այսօրվա հավաքին կքննարկվի երկու կարևոր թեմա․ «Սրբազան պայքար»

By Հունիսի 27, 2024 256

Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտնում է․ «Հանդիպում ենք այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա․

  • Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները։
  • Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը։

Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում»։

Աղբյուրը` «Սրբազան պայքար»

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 27 Հունիսի 2024 18:26

Latest from ArmNews