«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին
Հուլիսի 01, 2025

«Եթե Կտրիճ Ներսիսյանը չհեռացավ Վեհարանից, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք»․ Փաշինյանը՝ ամուսնացյալ քահանաներին

Մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով փորձել են վիճարկել երեկվա իմ հայտարարությունը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետեւ չեն խաբում ժողովրդին եւ Աստծուն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Հարգելի Տեր հայրեր, ես հարցադրում չէի արել, ես արել էի պնդում եւ վերահաստանում եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներդ իմ եղբայրներն եք, ներառյալ բացասական հայտարարություններ անողներդ, որովհետեւ Դուք չեք խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։
  
Բայց ի վերջո, եթե Դուք էլ զավակ ունեք, Կտրիճ Ներսիսյանն էլ, ինչու՞ նա Եկեղեցում ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Դուք, այն պարագայում երբ նա խաբում է ժողովրդին ու Աստծուն իսկ Դուք՝ ոչ։ Երբ նա ուխտել է ամուսնանալ Եկեղեցու հետ ու դավաճանել է Եկեղեցուն, եւ նրա բարձր կարգավիճակը հիմնված է այդ ուխտի վրա, որը դրժել է։
 
Ինչու՞ պիտի շնացող «կուսակրոնը» գերակայի Ձեր նկատմամբ եւ ղեկավարի Ձեզ, երբ այդ իրավունքը ձեռք է բերել միայն կուսակրոնության ուխտի բերումով եւ որը պղծել է:
 
Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը։ Բայց Կաթողիկոս չէ եւ պետք է հեռանա Վեհարանից։ Եթե չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ»,– գրել է նա։
Rate this item
(0 votes)

Լրահոս