Print this page

iPhone-ի արժեքը կարող է հասնել 3,500 դոլարի

By Մայիսի 29, 2025 4

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ ցանկանում է, որ iPhone-ներն արտադրվեն ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում։ Նա սպառնացել է՝ եթե այդպես չլինի, սմարթֆոնների արտադրող Apple ընկերությունը կվճարի առնվազն 25% մաքսատուրք։ 

Ամերիկյան Wedbush Securities ֆինանսական ընկերության վերլուծաբան Դեն Այվսը կանխատեսել է, որ եթե արտադրությունը տեղափոխվի ԱՄՆ, iPhone-ի արժեքը կարող է հասնել 3,500 դոլարի՝ արտադրական բարդ շղթայի և ծախսերի պատճառով։ Ըստ նրա, նույնիսկ մատակարարման շղթայի 10%-ն ԱՄՆ տեղափոխելը կարժենա 30 միլիարդ դոլար և կպահանջի երեք տարի, հայտնում է CNN-ը։

Ներկայումս iPhone-ի բաղադրիչների մեծ մասն արտադրվում է Ասիայում՝ չիպերը՝ Թայվանում, էկրանները՝ Հարավային Կորեայում, իսկ վերջնական հավաքումը հիմնականում կատարվում է Չինաստանում, մի մասն էլ՝ Հնդկաստանում։ 

Apple-ի արժեթղթերի գինը վերջին ամիսներին նվազել է ավելի քան 14%-ով՝ մատակարարման շղթայի անորոշության և Թրամփի հայտարարությունների հետևանքով։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews