Երևանի Օղակաձև այգու 4-րդ գոտում գտնվող «Արարատ» թենիսի մարզական ակումբում կայացավ «TENNIS EUROPE JUNIORS TOUR U12 ROSA PRUDNIKOVA CUP» միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարը, որին մասնակցում էին ավելի քան քառասուն պրոֆեսիոնալներ ԱՄՆ-ից, Թունիսից, Հունաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Հայաստանից:
Մրցաշարը համարվում է 2-րդ կատեգորիայի մրցաշար և մարզիկների միջև պայքարն ընթանում էր միջազգային վարկանիշների համար:
Մրցաշարի ավարտին Թենիս Եվրապայի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո կայացավ մրցաշարի արդյունքների ամփոփման՝ մեդալների և գավաթների բաշխման արարողությունը:
Հյուրերը մեծ ոգևորությամբ էին ամփոփում տպավորությունները՝ նշելով, որ Ռոզա Պրուդնիկովայի անվան հուշամրցաշարը կազմակերպված էր բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։