Print this page

ՀՀ ՔԿ–ից 590 000 դոլար գողանալու գործով 2 անձ է կալանավորվել

By Մայիսի 26, 2025 9

ՀՀ քննչական կոմիտեից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կալանավորվածը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։ 

Гор Тадевосян - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2025

Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ գումարի հիմնական մասը` 578․800 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews