Print this page

Ցանկացել են մի փոքր զվարճանալ. Ելիսեյան պալատի ներկայացուցիչը մեկնաբանել է Մակրոնի և կնոջ մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը

By Մայիսի 26, 2025 7

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, ցանկացել են մի փոքր զվարճանալ։ Այսպես է մեկնաբանել Ելիսեյան պալատի ներկայացուցիչը համացանցում տարածված տեսանյութը, որում առաջին տիկինն ինքնաթիռից դուրս գալուց առաջ «հարվածում» է նախագահի դեմքին, գրում է rbc.ru-ն՝ Liberation-ին հղումով։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն էլ հավելել է, որ միջադեպն աննշան է և չպետք է քննարկումների առիթ դառնա:

Հիշեցնենք, որ Վիետնամ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը «հարվածել» է ամուսնու դեմքին. ինքնաթիռի դուռը շատ շուտ է բացվել, և համացանցում հայտնվել են «անհարմար» կադրեր: Տեսախցիկների ֆիքսած կադրերը բուռն քննարկումների առիթ են տվել սոցցանցերում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews