Print this page

Երթուղային ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել պարսպին, ապա կոտրել գազատար խողովակը

By Մայիսի 26, 2025 8

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը ավտոբուսը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել: 

Քիչ անց ըստ վարորդի հայտարարության ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, ապա կոտրել մի քանի գազախողովակների հենասյուներ, ապա գազատար խողովակը, ինչից սկսվել է գազի արտահոսք ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվում զրուցարանի մոտ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews