Print this page

Հայաստանն Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց շուկա․ Խաթիբզադե

By Մայիսի 26, 2025 6

Հայաստանը Իրանի համար դարպաս է դեպի ԵԱՏՄ–ի 200-միլիոնանոց պոտենցիալ շուկա: Այսօր «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։

Նա շեշտեց՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի սահման։ Իրանն էլ իր հերթին պատրաստ է անցուղի տրամադրել դեպի Պարսից ծոց։

«Իրանը միակ երկիրն է, որը կապում է Պարսից ծոցն ու Կասպից ծովը, իսկ Պարսից ծոցն ու Կասպից ծովն ընդգրկում են աշխարհի ավանդական էներգետիկ ռեսուրսների՝ գազի և նավթի գրեթե 70 տոկոսը։ Այս կապը նշանակում է, որ մենք կարող ենք տրամադրել տնտեսապես խելացի և լավ ուղիներ ամբողջ Հարավային Կովկասին, այդ թվում՝ Հայաստանին»,- ասաց իրանցի նախարարը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews