Print this page

Տառшպանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն, դրանք համակարգային ձախողումների արտացոլանքն են. Միրզոյան

By Մայիսի 26, 2025 7

Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքերի առաջ, և մենք դա տեսել ենք մեր սահմանների մոտ: Տառապանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն, դրանք համակարգային ձախողումների արդյունք են, «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում, կառուցել ապագա որը ձևավորողը ոչ թե անցյալի վիրավորանքն է, այլև լավատեսությամբ և հույսով լի տեսլականը, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա: Պատմությունը հայտնի է, այն չի կարող մոռացվել, այն չի կարող վերաշարադրվել, այդ թվում կեղծ պատմույթների միջոցով, որոնք ոմանք կձգտեն տարածել, և թեպետ սպիները մնում են, մենք պետք է առաշարժվենք դեպի ավելի լավ ապագա»,- նշել է նա:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews