Print this page

Հայաստանի տեսլականը հստակ է. մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում․ Արարատ Միրզոյան

By Մայիսի 26, 2025 6

Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ և վստահության կառուցմամբ։  Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի տեսլականը հստակ է․ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ»,-ասել է Միրզոյանը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews