Print this page

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

By Մայիսի 25, 2025 3

Անցած գիշեր Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր՝ X դասի հզոր բռնկում: Այս մասին հայտնում է ՌԴ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:

Լաբորատորիայի կայքում ներկայացված գրաֆիկայում ցույց է տրված, որ Х 1.1 հզորությամբ բռնկումը սկսվել է Մոսկվայի ժամանակով 4.46-ին, գագաթնակետին է հասել Մոսկվայի ժամանակով 4.52-ին և ավարտվել 4.57-ին:

Այս տեսակի հզոր բռնկումները կարող են առաջացնել ուժեղ գեոմագնիսական փոթորիկներ:

Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավարՍերգեյ Բոգաչովը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը, որը հասել է X2.7-ի: Մինչև այս Արեգակիվրա ամենաբարձր դասի բռնկումներ չէին գրացվել շուրջ մեկուկես ամիս։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews