Print this page

ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին

By Մայիսի 13, 2025 5

ԱՄՆ պետդեպարտամենտը մայիսի 12-ին ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի երեք քաղաքացիների եւ «Իրանի պաշտպանության նորարարությունների եւ հետազոտությունների կազմակերպության հետ կապված մեկ իրանական կազմակերպության նկատմամբ, որը հայտնի է պարսկերեն SPND հապավումով, այն մինչեւ 2004թ. Իրանի միջուկային զենքի ծրագրի անմիջական իրավահաջորդն էր, որը նաեւ հայտնի է որպես «Amad նախագիծ»:

«Պատժամիջոցների ենթակա բոլոր անձինք զբաղված են այնպիսի գործունեությամբ, որը զգալիորեն նպաստում է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կամ էականորեն նպաստելու վտանգ է ստեղծում»,- նշվել է հայտարարությունում։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, Իրանը շարունակում է «զգալիորեն ընդլայնել իր միջուկային ծրագիրը եւ իրականացնել երկակի օգտագործման հետազոտություններ եւ մշակումներ՝ միջուկային զենքի եւ միջուկային զենքի մատակարարման համակարգերի համար»:

«Իրանը միակ ոչ միջուկային երկիրն է աշխարհում, որն արտադրում է մինչեւ 60 տոկոս հարստացված ուրան, եւ նա շարունակում է օգտագործել դրածո ընկերություններն ու գնումների գործակալներին՝ օտարերկրյա մատակարարներից երկակի նշանակության ապրանքներ ձեռք բերելու ջանքերը թաքցնելու համար:

Միացյալ Նահանգների գործողություններն ուղղված են Իրանի՝ միջուկային զենքի հետազոտությունն ու մշակումն իրականացնելու կարողությունը հետաձգելուն եւ թուլացնելուն։

Այսօրվա գործողությունները ցույց են տալիս Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի:

Պետդեպարտամենտի գործողություններն իրականացվել են 13382 գործադիր հրամանի համաձայն, որն ուղղված է զանգվածային ոչնչացման զենքեր տարածողներին եւ նրանց կողմնակիցներին»,- նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews