Print this page

Ես կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկի

By Մայիսի 11, 2025 9
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անձամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին։Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։
 
«Մենք վաղը սպասում ենք հրադադարի՝ լիակատար և երկարաժամկետ, որը կապահովի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքը։ Սպանությունները երկարաձգելու իմաստ չկա։ Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ», - ընդգծել է նա։
 
Նախագահը նաև հավելել է , որ հույս ունի, որ այս անգամ ռուսները չեն փնտրի պատճառներ, թե ինչու չեն կարող։
Rate this item
(0 votes)

Latest from ArmNews