Արցախի ներկայացուցչության շենքը որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ. փաստաբան
Հունիսի 23, 2025

Արցախի ներկայացուցչության շենքը որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ. փաստաբան

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։

Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի երրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտացածին են ու ոչ իրական։

Իհարկե, ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին»,- գրել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը հրթիռակոծել է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները

«Լավ լուր հաղթանակի մասին». այսպես է կոչվում Իրանի գործողությունը ԱՄՆ բազաների դեմ. Tasnim

Կտրիճ Ներսիսյանի հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից. Փաշինյան

ԱՄՆ-ը փակել է Կատարի «Ալ Ուդեյդ» օդանավակայանը

Կատարում ստեղծված իրավիճակն այս պահին․ Տեսանյութեր

Թեհրանը կարծում է, որ Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է տևել 2 տարի, նշում են, որ պատրաստ են պատերազմին

Ադրբեջանն ու Իսրայելը պայմանավորվել են Իրանի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա հարձակման վերաբերյալ. «Իրանագետ»

Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա. Axios

Իրանը հրթիռային կայանքներ է տեղակայում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի վրա հարձակման համար

Թրամփը պատասխանել է Մեդվեդևին. Եթե նա իրոք այդպես է ասել, և եթե դա հաստատվի, խնդրում եմ, անհապաղ ինձ տեղյակ պահեք

Իրանը կհարվածի՞ Կատարին․ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Չինաստանը նախազգուշացնում են իրենց քաղաքացիներին

Կարևոր. Իրանն այս պահին հարվածներ է հասցնում Կատարի մայրաքաղաք Դոհային

Գեզի տերմինալից բաց կթողնվի հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար, ևս 72 մեքենա՝ ոթ օրվա ընթացքում

ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշավորության բարձր աստիճան է սահմանել Թուրքիայի համար

Իրանի միջուկային օբյեկտները լիովին և ընդմիշտ nչնչացվել են. Սպիտակ տան խոսնակ