Print this page

Դպրոցները զգուշացվել են, որ ուշադիր լինեն․ ԿԳՄՍ նախարարը՝ «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղի մասին

By Ապրիլի 30, 2025 18

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է վերջին շրջանում քննարկվող «Կարմիր դուռ, դեղին դուռ» խաղին և դրա հետ կապված աշակերտների ծնողների մտահոգություններին։

«Ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, մանրամասն ուսումնասիրվում են նաև հնարավոր ազդեցությունները։ Իհարկե, մենք մոնիտորինգ ենք իրականացնում և դպրոցները զգուշացված են, որ ուշադիր լինեն և երեխաների շրջանում նման խաղերի տարածումը տեսնելուն պես, համապատասխան քայլեր ձեռնարկեն»,– ասաց նա։

Նախարարը հիշեցրեց, որ հոգեբանի հաստիքը պարտադիր է դարձել դպրոցներում․ «Բայց մենք նաև մասնագիտական աշխատանքային խմբի աշխատանքի արդյուքնում նաև ավելի մեդթոդական աջակցություն կցուցաբերենք»,– հավելեց նա։

Անդրեասյանը նշեց, որ «անհանգստություններ են ստանում», բայց որևէ առանձին վնասման դեպքեր չեն գրանցվել․ «Բայց դա չի նշանակում կանխարգելման քաղաքականությունը չպետք է շարունակել»,– հավելեց նախարարը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews