Print this page

Վենսը զգուշացրել է Ուկրաինային

By Ապրիլի 29, 2025 8

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանա հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում, եթե մարտերը շարունակվեն առաջիկա տարիներին։

Նա այս մասին ասել է Չարլի Քըրքի հետ իր փոդքասթում տված հարցազրույցում՝ քննարկելով նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև վերջերս կայացած հանդիպումը։

Վենսը շեշտել է, որ Կիևի՝ ևս մի քանի տարի դիմանալու, ապա իր տարածքները վերադարձնելու հնարավորության մասին կարծիքը տարածվում է «հիմնական լրատվամիջոցների» կողմից։

«Սակայն սա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք», – նշել է ԱՄՆ փոխնախագահը։ 

Վենսը նաև ենթադրել է, որ երկարատև պատերազմի դեպքում Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային էսկալացիայի սցենարը լիովին հնարավոր է։

«Սա պետք է դադարեցվի։ Նախագահական վարչակազմն անում է հնարավոր ամեն ինչ խաղաղության հասնելու համար, և ես անձամբ, նախագահի հանձնարարությամբ, ակտիվորեն աշխատում եմ դրա վրա», – հավելել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews