Print this page

Ավելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել

By Ապրիլի 29, 2025 9

F/A-18 Hornet կործանիչը Կարմիր ծովում ընկել է ամերիկյան միջուկային USS Harry Truman ավիակրի տախտակամածից։ Ինքնաթիռը խորտակվել է, մեկ նավաստի վիրավորվել է, ըստ Թերթի՝ հաղորդում է ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 28-ին։ Ըստ մամուլի ծառայության՝ F/A-18E-ը քարշակում էին անգարում, երբ անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Դրա հետևանքով կործանիչն ու տրակտորը ծովն են ընկել։ Տուժած նավաստին թեթև վնասվածքներ է ստացել։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում, հավելել են ռազմածովային ուժերը։

CNN-ի տվյալներով՝ մեկ F/A-18 կործանիչն արժե ավելի քան 60 միլիոն դոլար։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews