Print this page

ԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico

By Ապրիլի 19, 2025 10

ԱՄՆ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Ջո Կասպերը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում լքել պաշտոնը։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Կասպերը նոր պաշտոն կզբաղեցնի գերատեսչությունում (Պենտագոն – խմբ.)»,-ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պաշտպանության նախարարությունում այս շաբաթ շարունակվող վերադասավորումների ֆոնին»,- ասվում է հոդվածում։

Մինչ այս Պենտագոնի ղեկավարությունը առնվազն երեք պաշտոնյայի ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից։ Պատճառը գաղտնի տվյալների, այդ թվում՝ ձեռնարկատեր Իլոն Մասկի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարություն այցի և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին տեղեկատվության արտահոսքի հետաքննության սկիզբն էր։

Ըստ հրատարակության՝ խոսքը ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի աշխատակազմի ղեկավար Քոլին Քերոլի և Պենտագոնի ղեկավարի խորհրդական Դեն Քալդվելի մասին է։ Վարչական արձակուրդի է ուղարկվել նաև պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դարին Սելնիկը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews