Print this page

Ռուբինյանը ևս ընդգրկված է Անթալիայում կայանալիք համաժողովի մասնակիցների ցանկում

By Ապրիլի 09, 2025 19

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդգրկվել են Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի մասնակիցների ցանկում:

Թուրքիայում ամենամյա համաժողովն այս տարի կանցկացվի ապրիլի 11-13-ը:

Ուշագրավ է, որ ո՛չ արտգործնախարարը, ո՛չ Ռուբինյանը դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews