Print this page

Գերմանիայում զորավարժություններ կանցկացվեն ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով

By Ապրիլի 07, 2025 5

Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ նավահանգստային քաղաքում աշնանը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով, ինչը կպահանջի արևմտյան դաշնակից ուժերի արագ տեղափոխում դեպի արևելք, հայտնում է dpa-ն։

Բունդեսվերը 2025 թվականի սեպտեմբերին Համբուրգում լայնածավալ զորավարժություններ կանցկացնի, որոնք կենտրոնացած կլինեն Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում դաշնակիցների զորքերի արագ տեղափոխման վրա։

Համբուրգը, որպես նավահանգստային քաղաք, շատ կարևոր դեր է խաղալու որպես լոգիստիկ կենտրոն դաշնակիցների ուժերը Եվրոպայի արևելյան սահմաններ տեղափոխելու համար։

Զորավարժությունները, որոնք կոչվում են Red Storm Bravo, կսկսվեն սեպտեմբերի 25-ին և պետք է տևեն երեք օր՝ օրուգիշեր:

Ի թիվս այլ վարժանքների, կիրականացվեն զինվորականների տեղաշարժ քաղաքով, բուժօգնության կազմակերպում և վիրավորների տարհանում, հայտնում է «Европейская правда»-ն։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews