Print this page

Կիևում մեկնարկել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումները

By Ապրիլի 04, 2025 5

Կիեւում մեկնարկել է Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հանդիպումը օտարերկրյա զորակազմ տեղակայելու վերաբերյալ, հայտնում է РБК-ն։

Հանդիպումներն անցկացվում են ռազմական շտաբների պետերի մակարդակով։ Ֆրանսիական պատվիրակությունը գլխավորում է գեներալ Թիերի Բուրկհարդը, իսկ բրիտանականը՝ ծովակալ Էնթոնի Ռադակինը։ Օրվա ընթացքում նրանք մի շարք հանդիպումներ կունենան ուկրաինացի զինվորականների հետ։

Ապրիլի 4-ին նախատեսված է նաև նրանց հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր պետությունների փոքր խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին, որոնք պատրաստ են իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews