Print this page

Օդի ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև +30 աստիճանի. եղանակը ապրիլին

By Ապրիլի 04, 2025 4

Ապրիլին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև +30 աստիճանի, այս մասին ճեպազրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։ Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով նորմայից բարձր կլինի։

«Հիմնականում գերակշռելու են արևադարձային լայնություններից ներթափանցող հոսանքները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջում` առանձին օրերի, ունենանք արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցում»,- ասել է Սուրենյանը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews