Print this page

Չինաստանն առաջարկել է Պուտին-Թրամփ հանդիպում կազմակերպել. WSJ

By Փետրվարի 13, 2025 76

Չինաստանն առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին՝ Չինաստանի տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների անձնական հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

«Վերջին շաբաթների ընթացքում չինացի պաշտոնյաները Թրամփի թիմին առաջարկ են ուղարկել երկու առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ», - ասվում է հրատարակության մեջ:

Նշվում է, որ Պեկինը ձգտում է հեշտացնել խաղաղապահ ջանքերը հնարավոր զինադադարից հետո։

Առաջարկը թերահավատությամբ է ընդունվել ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ «Պեկինի և Մոսկվայի միջև ավելի ու ավելի սերտ կապերի հետ կապված խորը մտահոգությունների ֆոնին»,-գրում է պարբերականը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews