Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել. Նիկոլ Փաշինյան
Հունիսի 30, 2025

Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ ոք չի կարող դեմն առնել. Նիկոլ Փաշինյան

Փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը. ինչքան էլ արագ գործես, միևնույն է՝ ժամանակից արագ չես կարող գործել, այսինքն՝ մենք շատ դեպքերում պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում անընդհատ փորձում ենք, վազում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան:

Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա իր կարծիքը ներկայացրեց, թե որն է դրա ֆունդամենտալ պատճառներից մեկը:

«Մենք անընդհատ ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է, պետք է ավելի արագ գործել, բայց, միևնույն է, մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչքան էլ արագ գործենք, ժամանակից արագ չենք կարող գործել: Եվ սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է, որովհետև նախադասություններ կան, որ, ենթադրենք, 6 տարի առաջ ՀՀ-ում այդ նախադասությունը հրապարակային հնչեցնելը կդառնար հանրային ու ներքաղաքական մեծ պրոբլեմ, և այն ժամանակ՝ մենք ինչ որոշում էլ փոխեինք, դրանից իրականությունը չէր փոխվելու: Բայց ժամանակի հետ մենք տեսնում ենք, որ այդ նախադասություններին, այդ արտահայտություններին, այդ դիտանկյուններին մարդիկ այլ կերպ են նայում, որովհետև ժամանակը, ժամանակին զուգահեռ այլ գործոններ իրենց հետ բերում են փոփոխություններ:

Իմ կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է: Այլ բան է, թե կան ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակն օգտագործում են ռեֆորմների օգտին, թե ընդդեմ ռեֆորմների, որովհետև հանրության բնականոն զարգացումը, մեկ է, ամենամեծ ռեֆորմատորն է, այլ բան, որ կառավարությունները կարող են արգելակներ դնել»,- ասաց նա և հավելեց, որ իրականում եթե հանրության ներսում այդ փոփոխությունը հասունացած է, ապա այն տեղի կունենա, և ոչ ոք չի կարող դիմադրել և դիմակայել դրան:

«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի: Ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար, և, հետևաբար, իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների կայացման վրա, և կարող է էլի տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության և հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում այդ մասին, բայց կան նաև մեծ շերտեր, որոնց մասին մենք չգիտենք, և մենք պետք է առերեսվենք այդ շերտերին, պետք է հասկանանք՝ ինչպես»,- ասաց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը

Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ-ի ներքին գործերին, Եկեղեցու հարցը մեր ներքին գործն է. Միրզոյան. Տեսանյութ

Մակրոնը Նիկոլին Նոբելյան մրցանակ է խոստացել. Ֆարմանյան

Բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են․ Նիկոլ Փաշինյան

Լավրովը՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումների մասին

Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող գորշ արջը տեղափոխվել է Վայրի կենդանիների խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին. Իրանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը բացահայտորեն հարձակվել է Պուտինի վրա. Ինչպես կարձագանքի Կրեմլը. Տեսանյութ

Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն

ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

Հայտնի են 2025 թվականի ամռան լավագույն սմարթֆոնները

Անհապաղ վերսկսե՛ք ԱԷՄԳ-ի հետ աշխատանքը․ Մակրոնը դիմել է Փեզեշքիանին

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև՝ քննարկելու աջակցության հարցերը