Print this page

Թուրքիան դատապարտել է Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա․ Իրանական ԶԼՄ-ներ

By Հունիսի 23, 2025 4

Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները և Քուվեյթը դատապարտել են Իրանի «անհիմն» հարձակումը Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա։

Աղելի վաղ գրել էինք, որ 

- Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում:

- Թեհրանը սկսել է «Բաշարաթ ալ-Ֆաթահ» գործողությունը, որը ուղղված է Կատարում, Բահրեյնում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։ Բահրեյնում Իրանի հարվածները եղել են ԱՄՆ հինգերորդ նավատորմի շտաբի տեղակայման շրջանում։ 

- Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազան բերվել է բարձր պատրաստվածության, անձնակազմին հրահանգվել է պատսպարվել բունկերում։

- Քաթարից հետո իր օդային տարածքը փակել է նաև ԱՄԷ-ն։

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել: Սպիտակ տունը դիտարկում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա ուղղակի հարձակման հնարավորությունը։

- Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին, որն օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews