Տարածաշրջանային իրադարձությունների պատճառով Թուրքիայում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին զգուշացվել է պահպանել զգուշավորություն և խուսափել Ադանայի ԱՄՆ հյուպատոսական շրջան այցելելուց, որը ներառում է Թուրքիայի հարավարևելյան 22 նահանգները:
Ըստ պետդեպի՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ բացասական տրամադրվածությունը կարող է հանգեցնել Թուրքիայում ԱՄՆ-ի կամ Արևմուտքի շահերի դեմ գործողությունների:
Հետաքրքիր է, որ Իսրայելի հետախուզական ծառայությունը՝ ՄՈՍՍԱԴ-ը, իր էջում ևս կիսվել է այս զգուշացմամբ։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք