Print this page

Իրանը կշարունակի գործողություններն Իսրայելի դեմ՝ մինչեւ նրա լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿ

By Հունիսի 16, 2025 1

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչեւ թշնամու լիակատար ոչնչացումը, նշվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությունում։

«[Իսրայելի] հանցավոր ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ [Իրանի] արդյունավետ, նպատակային եւ մահասփյուռ գործողությունները ռեժիմի նշանակալի եւ զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչեւ դրանց լիակատար ոչնչացումը»,- հայտարարության տեքստը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews