Print this page

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

By Հունիսի 09, 2025 3

Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին հայտարարել է, որ Իսրայելը զենք է փոխանցել Ուկրաինային, չնայած տարածված կարծիքին, թե Թել Ավիվից ռազմական օգնություն չի եղել։ Ըստ Новини України-ի՝ դիվանագետը դրա մասին հայտնել է Մարիչկա Դովբենկոյին։

«Patriot համակարգերը, որոնք մի ժամանակ ստացել էինք Միացյալ Նահանգներից, այժմ Ուկրաինայում են։ Դրանք իսրայելական համակարգեր են, որոնք Իսրայելի սառազինության մեջ էին 1990-ականների սկզբին։ Մենք համաձայնեցինք դրանք փոխանցել Ուկրաինային։ Եվ, ցավոք, դրա մասին շատ բան չասվեց։ Բայց երբ ասում են, որ Իսրայելը ռազմական օգնություն չի ցուցաբերել, այդպես չէ։ Դա ճիշտ չէ», -ընդգծել է դեսպանը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews