Print this page

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի համար դատախազը դիմել է ԱԺ նախագահին

By Հունիսի 09, 2025 1

Գլխավոր դատախազն ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ ազգային ժողովի նախագահին։

Հրապարակի փոխանցմամբ՝  խոսքը վերաբերում է Սեւանի ափին գտնվող Սեյրան Օհանյանի ամառանոցին: 

Արծվիկ Մինասյանի դեպքում մեղադրանքը նույնպես վերաբերում է Սեյրան Օհանյանի ամառանոցի հետ կապված թույլտվություններ տալուն:

Միջնորդագրին ամբողջությամբ ծանոթացեք հետեւյալ հղմամբ՝

http://www.parliament.am/draft_docs8/1102_S.Ohanyan.pdf

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews