Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Փաշինյանն ասում էր՝ փշալարերը պետք է ժանգոտեն. Օպերայում ջրցան մեքենաներ ու փշալարեր են տեղադրված. Տեսանյութ
Մոսկվան կդիմի քայլերի. ՀԱՊԿ-ից դուրս գալը հանգեցնելու է առճակատման ՌԴ-ի հետ. Հայկ Խալաթյան.
Տեսանյութ
Փաշինյանը նոր «Մարտի 1» ա ուզում սարքի, ինքը դրա փորձը ունի, պետք ա զգոն լինենք. Շարժման մասնակից
Տեսանյութ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների միջև, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունիսի 11-ին կայացած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում, ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից:
Ավելի քան մեկ տարի տևած երկկողմ արդյունավետ փոխգործակցության արդյունքում ստորագրված համաձայնագրով, որում իր գործուն աջակցությունն է ունեցել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, հայ-ամերիկյան հարաբերությունները մաքսային ոլորտում թևակոխում են զարգացման նոր փուլ՝ վերահաստատելով համագործակցության իրենց հանձնառությունը, ամրապնդելով երկկողմ հարաբերությունները՝ այդպիսով փոխադարձ վարչական աջակցության միջոցով բարձրացնելով ապօրինի առևտրաշրջանառության դեմ պայքարի և մաքսային վարչարարության արդյունավետությունը:
ՊԵԿ տարածած հաղորդագրությունում նշված է, որ համաձայնագրի ստորագրման աշխատանքների մեկնարկը տրվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցի շրջանակում։ Ավելի քան մեկ տարի տևած երկկողմ արդյունավետ փոխգործակցության արդյունքում ստորագրված համաձայնագրով, որում իր գործուն աջակցությունն է ունեցել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, հայ-ամերիկյան հարաբերությունները մաքսային ոլորտում թևակոխում են զարգացման նոր փուլ՝ վերահաստատելով համագործակցության իրենց հանձնառությունը, ամրապնդելով երկկողմ հարաբերությունները՝ այդպիսով փոխադարձ վարչական աջակցության միջոցով բարձրացնելով ապօրինի առևտրաշրջանառության դեմ պայքարի և մաքսային վարչարարության արդյունավետությունը:
Ամեն ինչի էլ պատրաստ ենք, սպասում ենք Սրբազանին, ոնց ասի՝ էդպես էլ անելու ենք. Շարժման մասնակից
Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն
-----
՛՛ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
«Աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Ուրախ ենք այդ ջանքերին աջակցել»,- ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարը՛՛։
Ակնհայտ է, որ տարածաշրջանում Արևմուտքի, Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարքաղաքական կոշտ պայքար է գնում:
- Ռուսաստանը ցանկանում է վերահսկել Սյունիքով անցնող ճանապարհը, որպեսզի կարողանա վերահսկել տարածաշրջանն ու ապագա ուղիները դեպի Իրան, և թույլ չտալ, որ Արևմուտքը ՛՛թյուրքական աշխարհի՛՛ միջոցով ներթափանցի մեծ տարածաշրջան, սակայն, մինչ այդ, որքան հնարավոր է, շարունակի սիրախաղը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մինչը որ ինչ-որ հարգրվանի հասնի ուկրաինական կոնֆլիկտը:
- ԱՄՆ-ին պետք է, որ հյուսիս-հարավ ճանապարհը մեկուսացնի, կառուցի թյուրքական աշխարհի ՛՛միջին ուղին՛՛ ու հզորացնելով թյուրքական երկրները, կոնֆլիկտ ստեղծի տարածաշրջանում՝ թյուրքական աշխարհի մի կողմից, մյուս կողմի Իրանի ու Ռուսաստանի դեմ:
Ճանապարհի մասին բացահայտորեն հայտարարեց Ջեյմս Օ’Բրայենը:
Դրա համար ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է վերահսկեն Սյունիքով անցնող ճանապարհը՝ ֆորմալ առումով մի որևէ արևմտյան կառույցի միջոցով, ով կապահովի ՛՛ադրբեջանցիների անվտանգությունը՛՛ այդ ճանապարհով անցնելու ժամանակ:
Իրանը դեմ է ՛՛միջին ուղուն՛՛ և հյուս-հարավի միջոցով ցանկանում է խաթարի թյուրքական աշխարհի նախագիծը, մյուս կողմից հյուսիս-հարավ ուղու միջոցով տնտեսական, ու ոչ միայն տնտեսական, վերահսկողության տակ վերցնի Ադրբեջանը՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկիրը: Թե ինչ հնարավոր քայլերի կդիմի Իրանը, եթե այդ ՛՛միջին ուղու՛՛ պայմանավորվածությունը ձեռք բերվի, դժվար է կանխագուշակել, սակայն բավականին կոշտ հայտարարություններ արվում են:
Ինչ է ուզում Հայաստանի ներկայիս կառավարությունը: Ըստ հայտարարությունների, Հայաստան կառավարությունը գնում է դեպի ՛՛միջին ուղու՛՛ կերտմանը, իսկ Թուրքիան հույս է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, գուցե Ալիևին դրա համար են հրավրել Թուրքիա, որպեսզի համոզեն:
Ստեփան Դանիելյան