ArmNews
Մայիսի 22, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Ազգային ժողովրդավարական բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Արա Պապյանը, Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սէֆիլյանը այսօր` հունիսի 16-ին, հանդիպում են ունեցել Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ:

Քննարկվել են շարժման ընթացքին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր»։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, դատարանի մոտ հայտնեց նրա փաստաբանը` Բենիկ Գալստյանը:

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է  հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ, ինչը, սակայն ըստ փաստաբանի, չունի փաստական որեւէ փաստական ապացույց: Ըստ նրա` միայն ձայնագրություն է, որով չի ապացուցվում, որ Գերասիմ Վարդանյանը ինչ-որ գումար է տվել ինչ որ անձանց` հավաքին մասնակցելու համար:

Փաստաբանը կբողոքարկի Վարդանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:

Նշենք, որ նախօրեին Գերասիմ Վարդանյանը ինքնակամ էր ներկայացել քննչական կոմիտե: 

«Շուրջ երեք օր է՝ մամուլում հայտնված ձայնագրության հետ կապված ինչ-որ ձերբակալություններ են իրականցնում՝ ինձ հետ կապելով դրանք: Տասնյակից ավելի մարդկանց են արդեն 72-ժամյա ռեժիմով ձերբակակել՝ նրանց թվում նաև երկու կնոջ: Իբր թե իմ դեմ քրեական գործի շրջանակներում է, նույնիսկ մեկին այսօր տանում են կալանքի՝ ինձ օժանդակելու մեղադրանքով, բայց իմ նկատմամբ որևէ գործ չի հարուցվել, ինձ ծանուցում չի եկել: Մարդկանց ձերբակալել են, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն, ցուցմունք կորզեն»,- Քննչական կոմիտեի բակում, լրագրողների հետ զրույցում ասել էր Գերասիմ Վարդանյանը՝ շեշտելով, որ իր նկատմամբ հարուցված գործ չկա:

Այսօր՝ հունիսի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 27 շենքի բակում կայանված «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վրա վիրավոր քաղաքացի կա։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամանել է նաև փորձաքրեագետը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 23-ամյա Օլեգ Ա.-ն է, ով նշված շենքի 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։

Տեղում պարեկներն էլ պարզել են, որ վնասված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արա Գ.-ին։

Մադրիդի «Ռեալում» Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսին կմասնակցի նաեւ Արքայական ակումբի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հաղորդում է El Debate-ը։

«Ռեալում» հույս ունեն, որ Մբապեի շնորհանդեսին ներկա կլինեն ավելի շատ երկրպագուներ, քան 2009-ին պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսին։ Այն ժամանակ Ռոնալդուին ներկայացնում էին լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն եւ Էյսեբիոն։ Ներկա էր 85 հազար մարդ։

Սպասվում է, որ Մբապեի շնորհանդեսը տեղի կունենա Եվրո-2024-ից հետո՝ հունիսի 16-ին։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2029 թվական։

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը երկիրը ղեկավարել է 2012-2017 թվականներին, հայտարարել է Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, գրում է Montagne-ը։

«Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում Կորեզում առաջին ընտրատարածքից  իր թեկնածությունն առաջադրելու մասին»,- ասվում է հոդվածում։

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, Օլանդը ներկայացնելու է Սոցիալիստական կուսակցությունը, նրա թեկնածությունը պաշտպանել է ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան։

Հունիսի 9-ին Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունն ավելի քան կրկնակի առաջ է անցել նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36 տոկոսը։

Դրանից հետո Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովի, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ցրման և արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու փուլով՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին անցկացնելու մասին։

Երևան քաղաքում՝

Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել․

«Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին, նույն վայրում:

Գեղամա լեռներ,

15.06.2024»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը այսօր «Տրիբուն»-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդման ժամանակ անդրադարձել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի քաղաքական գործունեությանը. «Կիրանցից սկսած՝ շատ մարդիկ են եկել ու ասել են՝ աջակցում ենք շարժմանը:

Ես այն մարդկանցից եմ, որ անգամ երբ ցանկացել են հավաքվածները այդ մարդկանց այնտեղից քշել, վռնդել, ես ասել եմ՝ նման բան պիտի չլինի:

Ինձ հետ կռվել են, թե ինչի՞ ես թողել «հեղափոխության պահապանները» այստեղ լինեն, ինչի՞ եք ԱԺԲ-ին բան արել, Էդմոն Մարուքյանին թողել:

Բայց ես էդ մարդը չեմ, մեկն էլ կարող է ինձ ասի չէ՞՝ բա դու էլ ես ժամանակին հավատացել, էդ հնարավորությունը պիտի բոլորին տրվի:

Բայց ոչ մեկը չպիտի գա ասի՝ էս պայմանով պտի լինի, էն պայմանով: Նույն Էդմոն Մարուքյանի պարագայում: Ես ասել եմ՝ հարգում եմ բոլորիդ, եկեք, նստեք, հեսա սրբազանն էլ կգա, կնստենք: Բայց մարդը 2 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի գրկից դուրս է եկել, որ հատուկ հանձնարարություններ էր անում, ի՞նչ հատուկ հանձնարարություններ էիք անում, Արցախը հանձնեցիք, Էդմոն ջան, հատուկ հանձնարարությո՞ւն էր:

Բա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չես կրում:

Ասում էիր` այլընտրանք չկա, մենք պիտի գնանք, օգնենք իշխանությանը: Օգնեցի՞ր: Արցախը չկա, օգնեցի՞ր: Տավուշը տալիս են, օգնեցի՞ր: Ջերմուկը տվեցին, օգնեցի՞ր: Ի՞նչ արեցիր, բա արի խոսա, բա արի ասա՝ էս է արել Նիկոլ Փաշինյանը, էն է արել Նիկոլ Փաշինյանը, էս մի բան է մոտս խոսացել, էս մի հակապետական արարքն է արել:

Թող խաղաքարտերը բացի, խի՞ չի բացում:

Բա չես բացում, եկել ես՝ էս մեկը սենց է, էն մեկը նենց է…

Դու ինչ է, անձնական հարցե՞ր ես լուծում»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Ֆոտո

Պուտինը խոսել է սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծման մասին

Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհի դեպքում ԱՄՆ-ն կդիտարկվի որպես մեղսակից. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

Իրանը ներկայացրել է ուղղահայաց թռիչքով երեք նոր ԱԹՍ

Քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր

Քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից

Մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասին

Վաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը չի հանվել հայկական կողմի նախաձեռնությամբ. ՀՀ ԱԳՆ

Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար

Վոլգոգրադում «Մայր Հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դի են հայտնաբերել

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. Աննա Հակոբյան