ArmNews
Նոյեմբերի 08, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Բագրատ Սրբազանի մուտքը Հ1 և ծավալուն ելույթը ուղիղ եթերում, ուղերձը ժողովրդին համարում եմ կարևոր հաջողություն այս պայքարում։ Անհրաժեշտ է, որ Սրբազանը հիմա ավելի զգույշ ու հաշվարկած քայլեր անի, քանի որ Նիկոլը փորձելու է հանրային հեռուստաընկերությունում եթեր տակը ծախել աշխարհի վրա' որպես իր կառավարության ժողովրդավարության ապացույց։

Սրբազանը հիմա կես քայլ առաջ է Նիկոլից։ Ես գիտեմ, թե ինչպես մեկ քայլ առաջ անցնել, ու վստահ եմ' շարժման առաջնորդներ Բագրատ Սրբազանն ու Գառնիկ Դանիելյանն էլ գիտեն։

Սիրելի հայրենակիցներ, Սրբազան շարժման մասին կարծիք կազմելիս նայեք միայն ու միայն նշածս այս երկու գործիչներին, ուրիշ ոչ ոքի։

Նաիրի Հոխիկյան

«Հրապարակ» թերթը գրում է. «2019-ից Արցախում գործել է կենսաթոշակների կուտակային համակարգը: Հայաստան տեղափոխվելուց հետո արցախցիները պահանջում էին իրենց վերադարձնել 5 տարվա ընթացքում կուտակած գումարները, քանի որ քչերն են շարունակելու կուտակումներ անել։ 2024 թ. հունվարի 16-ին Արցախի ԱԺ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարեց լրացում, որ, արտակարգ հանգամանքներում, ֆոնդում առկա գումարը տնօրինում է անհատը՝ իր ցանկությամբ:

«Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում․․․ մասնակցի համար կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ ձեւավորված միջոցները մասնակցի ցանկությամբ փոխանցվում են նրա այլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում բանկային հաշվին»,- նշված է փոփոխված դրույթում: Սակայն ՀՀ կառավարությունը համարեց, որ պետք է յուրացվեն այդ գումարները, փոշիացվեն, բայց չվերադարձվեն արցախցիներին, եւ 2024 թ. հունիսի 13-ին ՀՀ ԱԺ-ն օրենքում կատարած փոփոխությամբ արցախցիների կուտակային ֆոնդը տեղափոխեց ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ։

Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները դիմել են հայաստանյան ընդդիմությանը` օրենքի փոփոխությունը ՍԴ-ում վիճարկելու խնդրով։ Այժմ հայցադիմումի վրա են աշխատում: ՍԴ-ից պահանջելու են Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ ԱԺ ընդունած օրենքը՝ այն հիմնավորմամբ, որ Արցախի կուտակային ֆոնդերը ՀՀ տարածքում չեն գործել, իսկ ՀՀ օրենքը տարածվում է միայն ՀՀ տարածքում ստացված եկամուտների վրա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

Բագրատ Սրբազանը  Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես է գալիս ուղերձով.

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հանրապետության հրապարակում ավելի շատ մարդ էր հավաքվել, քան կարելի էր ակնկալել, եւ դա նշանակում է, որ մարդիկ` ինչքան էլ հիասթափված եւ կոտրված, շարունակում են պայքարը եւ հույս ունեն, որ Սրբազան շարժումը հաջողության կհասնի:

Բայց շարժման ակտիվիստներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ կմիանա իրենց, եւ այդ միտքը, իրեն բնորոշ անկեղծությամբ, հրապարակեց Գառնիկ Դանիելյանը. «Սիրելի հայրենակիցներ ջան, սա մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ ուժի լուծելու հարց չէ: Տանը նստած ստատուս կամ մեկնաբանություն գրելով ոչինչ չի ստացվի: Այսօր իշխանության հեռացման հարցով պետք է զբաղվեն բոլորը, նաեւ` գործարարները, որոնք ամբողջ ժամանակ այս ժողովրդի հաշվին հարստացել են: Պետք է բռունցքվենք, որ հաղթենք եւ նոր արշալույսներ բերենք այս ժողովրդին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում չի կարգավորվել Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այս մասին ասվում է դեսպանատան Telegram-յան ալիքում։

«Իրանի շուրջ իրավիճակի սրման պատճառով ՌԴ դեսպանատունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի կարգավորումը, ժամանակավորապես ձեռնպահ մնան Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելուց»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց Լիբանանում «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելն ավիահարվածով սպանել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլային։

Իրանում Նիկոլ նստած չէ, որ զիջի, այնտեղ պետականամետ գործիչներ են, եթե պատերազմի կարիք լինի, պայքարելու են իրենց երկրի համար։ Իրանի կողմից Իսրայելին հարվածելը զգուշացում էր նաև հարևան պետություններին՝ եթե հարվածում եմ ԱՄՆ դաշնակցին, կհարվածեմ նաև Ադրբեջանին, եթե իմ շահերին դեմ գործեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Բաքվի արտաքին քաղաքականությունը մշակվում է Փաշինյանի հետ համատեղ աշխատանքով, պլաններ են գծվում առաջիկա զիջումների մասին, այս ամենում ներգրավված է նաև Էրդողանը։ Էրդողանը Փաշինյանի կնքահայրն է, դա է պատճառը, որ Ադրբեջանի բոլոր պահանջները աստիճանաբար կատարվում են։ Փաշինյանը կարծում է՝ Էրդողանին կնքահայր կարգելով՝ իր աթոռը կարող է պահել հետագա տարիներին»,- ընդգծեց ադրբեջանագետը ՝ անդրադառնալով Բաքվի հետ առանց միջնորդ բանակցություններին։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.66 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422.61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.29 դրամ:

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին X-ի միկրոբլոգում, Իսրայելի վրա իրանական հարվածների ֆոնին, գրառում է արել։ 

Նա մեջբերել է Ղուրանից հատված․ «Աստծո օգնությունն ու հաղթանակը մոտ են»։ 

դ 

Հիշեցնենք՝ Իսրայելի հրթիռակոծությունն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանով։ 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «6 տարի առաջ Նիկոլը բացեց ոչ թե ԱԺ, այլ Հայաստանի դարպասները թշնամիների առաջ։

2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության եւ ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր: 

Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ: 

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: 

Որեւէ միջազգային կառույց ու դեսպանատուն ծպտուն անգամ չհանեց։

Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները պետք է կանգնեն օրենքի առաջ: 

Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ճնշումների ներքո ցրվեց եւ ճանապարհ բացվեց Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի թրքացման համար։

Եվ Նիկոլը բերեց պատերազմ,պարտություն եւ աղետ։

Մինչդեռ 2018-ի հոկտեմբերին նա համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա: 

Ժողովուրդը լսեց նրա ստերն ու բացեց Հայաստանի դարպասները ներսից՝ ներքին թշնամու ու թուրքի առաջ»։

Ֆոտո

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

Փաշինյանը 2018-ին ՀՀ-ում ԵՄ դեսպանին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, հետաքրքիր է ո՞վ էր առաջարկել․ Սերժ Սարգսյան

Եթե իմանայինք այսպես է լինելու, էն գլխից կկանխեինք․ Սերժ Սարգսյանը՝ 2018-ի մասին

Թրամփին հրավիրել են Ղրիմ

44-օրյայի ժամանակ Մակրոնը uպառնացել է, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը․ Բայրամով

Վառ ապացույցն «Իսկանդեր»-ի չկիրառումն է 44-օրյա պատերազմի վճռական պահին․ Շարմազանով

Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեիր հակառակորդին․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Դատարանը մերժել է կալանավորել Վահան Քերոբյանին 10 տարուց ավել վաղեմության գործով

Ռոնալդուն և Թրամփը կարող են համատեղ հարցազրույց տալ

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել

Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»

Բայրամովը պատմել է, թե ինչպես է Փաշինյանն Ալիևին հարցրել «Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»

Պապոյանն էլի ռուսներին մոռացավ. ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»

Ավելի քան 14 մլրդ դոլար պետական պարտք, եւ ո՛չ մի գլոբալ նախագիծ կյանքի չի կոչվել. «Ժողովուրդ»

Քոչարյանը կրկին խոսել է․ «Հրապարակ»