Print this page

Ռուսաստանի օդային տարածքում մեկ գիշերվա ընթացքում 105 ԱԹՍ է խոցվել

By Մայիսի 22, 2025 1

Մոսկվայի ժամանակով 0:00-5:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական ավիացիոն տիպի 105 անօդաչու թռչող սարք, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։ 

Գերատեսչության տվյալներով՝ 35 ԱԹՍ է խոցվել Մոսկվայի, 14-ը՝ Օրյոլի, 12-ը՝ Կուրսկի, 11-ը՝ Բելգորոդի մարզերի օդային տարածքներում։ Եվս 10 անօդաչու թռչող սարք խոցվել է Տուլայի, 9-ը՝ Կալուգայի, 7-ը՝ Վորոնեժի մարզերի օդային տարածքներում։

3-ական անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Լիպեցկի և Սմոլենսկի, իսկ 1-ը՝ Բրյանսկի մարզերում։

Մոսկվայում, «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով դադարեցվել է աշխատանքը։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ թափված բեկորների վայրում աշխատում են շտապ օգնության ծառայությունները։ Տուլայում անօդաչու թռչող սարքը բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին, երկու մարդ վիրավորվել է.

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews