Print this page

Կրեմլը հաստատում է. Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց

By Մայիսի 18, 2025 3

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ նախապատրաստվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև։

«Զրույցը նախապատրաստվում է»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ:

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինի հետ զրույց կունենա մայիսի 19-ին, ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին): Թեմաների թվում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորումն ու առևտուրը։

Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո կխոսի Ուկրաինայի  նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։

Պուտին-Թրամփ նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews