Print this page

Պուտինը ցույց է տվել Կրեմլի իր բնակարանը և պատմել թոռների մասին

By Մայիսի 04, 2025 6

Հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» ֆիլմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, թե ինչպես է ապրում և որտեղ է հյուրեր ընդունում։

Նա ցույց է տվել, թե որտեղ է թեյ խմել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։ Պատմել է, որ այստեղ է եղել նաև Բիլ Քլինթոնը:

Հարցին, թե թոռնիկները կարող են անսպասելի զանգել ու հյուր գալ, Պուտինը պատասխանել է. «Կարող են, բայց, այնուամենայնիվ, հասկանում են, որ ես «նոն ստոպ» գրաֆիկ ունեմ, փորձում են նախապես զգուշացնել, հարցնել, թե երբ եմ ինչ-որ «պատուհան» ունենալու»։

Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ խիստ չէ թոռների նկատմամբ։

Բնակարանը գտնվում է Կրեմլի աշխատասենյակից ոչ հեռու։ Սենյակներից մեկում կա սպիտակ դաշնամուր, գրադարան և մատուռ։

Պուտինը պատմել է, որ առաջին անգամ ծնկի է եկել «Նորդ Օստ» կինոթատրոնի գրավման ժամանակ աղոթելու համար:

«Ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում դիմել Բարձրյալին։ Եվ նման ներքին կարիք ինձ մոտ է լինում», - պատմել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով ՝ ռուս մարդը արևմտյան հասարակությունից տարբերվող վերաբերմունք ունի հավիտենականի նկատմամբ, և նույնիսկ աթեիստը հավատ ունի:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews