Print this page

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին

By Մայիսի 04, 2025 3

Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրող Պավել Զարուբինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուս ժողովրդի ուկրաինական հատվածի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է», - ընդգծել է նա:

Պուտինը նաև հավելել է, որ «Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ուժերը՝ առանց միջուկային զենքի կիրառման Ուկրաինայում հատուկ գործողությունը հաջողությամբ ավարտելու համար»:

«Մեզ ուզում էին սադրել, ուզում էին, որ սխալվենք: Եվ միջուկային զենքերն օգտագործելու կարիք չկար, հուսով եմ, որ դրա կարիքը չի լինի: Մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ՝ 2022 թվականին սկսածն իր տրամաբանական ավարտին հասցնելու այն արդյունքով, որն անհրաժեշտ է Ռուսաստանին»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews