Print this page

Ֆրանսիայի որոշ քաղաքացիներ այսօր կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում․ Պուտին

By Ապրիլի 30, 2025 6

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ֆրանսիայում միշտ եղել են քաղաքացիներ, որոնք հարգել են ռուսական արժեքները, նման մարդիկ նաև հիմա կան: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Կարևորն այն է, որ միշտ եղել են մարդիկ, որոնք կիսել և այսօր կիսում են մեր սկզբունքները, արժեքները և մեզ հետ են։ Հիմա ևս Ֆրանսիայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ մեր մարտիկների հետ ուս ուսի կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում», - ասել է Պուտինը։

Պուտինն այսօր Մոսկվայում մասնակցել է ռուսական «Գիտելիք» ընկերության «Գիտելիք։ Առաջինները» կրթական մարաթոնին։

ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է:

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews