Print this page

«Ոչ ոք իրեն չի խնայել». Պուտինը՝ Մեծ հաղթանակի գործում ԽՍՀՄ ժողովուրդների ավանդի մասին

By Ապրիլի 30, 2025 3

ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները մեծ ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով «Գիտելիք։ Առաջինները» կրթական մարաթոնում։

«Ոչ ոք իրեն չի խնայել, բոլորն աշխատել են ընդհանուր հաղթանակի համար, բայց Ռուսաստանի Դաշնությունն իր ծավալների շնորհիվ առավելագույն ներդրումն է ունեցել այդ հաղթանակի մեջ՝ զոհասեղանին ամենից շատը դնելով իր որդիներին ու դուստրերին, որոնք զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքը և մեր ապագան», - նշել է ՌԴ նախագահը:

Նա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն անվանել է ռուս և խորհրդային ժողովուրդների հաղթանակ:

Պուտինը խոսել է նաև Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողությունը ապագա սերունդներին փոխանցելու կարևորության մասին:

Հիշեցնենք` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մասնակցել Մեծ Հայրենականին, ինչը կազմում էր հանրապետության բնակչության ավելի քան 20%-ը։ Շուրջ 200 հազար հայեր էլ ռազմաճակատ են մեկնել միության այլ հանրապետություններից։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews