Print this page

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

By Ապրիլի 13, 2025 26

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` ի թիվս այլնի քննարկելով իրավիճակը Հարավային Կովկասում:

Կողմերն ընդգծել են խաղաղության և կայունության առանձնակի կարևորությունը, հայտնում է 1tv.ge-ն։ 

Կոբախիձեն հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը (Հայաստանի և Ադրբեջանի միջև-Խմբ.), որը կապահովի վստահության վերականգնումը և կայուն խաղաղությունը տարածաշրջանում։

Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի կարևորությունը։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews