Print this page

«Թուրքիան պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին»․ Թուրքիայի ՊՆ

By Հունիսի 27, 2024 318

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում՝ Երրորդ համաշխարհային պատերազմին, գրում է TRT Haber-ը։

Նշվում է, որ թուրքական զինված ուժերը պարբերաբար թարմացնում են մարտավարությունն ու անվտանգության սպառնալիքների գնահատմանը համապատասխան ծրագրերը։

«Մեր բանակը ստուգել է իր ծրագրերը, լոգիստիկան, այն նաև խաղաղապահ գործունեություն է ծավալում աշխարհի շատ կետերում։ Ոչ ոք, առաջին հերթին՝ Թուրքիան, նման մռայլ պատկեր չի ուզում, ինչպիսին Երրորդ համաշխարհային պատերազմն է, բայց կարևոր է նշել, որ մեր բանակը պատրաստ է ցանկացած սցենարի»,- ասվում է Թուրքիայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews