Print this page

«Գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի որոշման կապակցությամբ». Էրդողան

By Հունիսի 26, 2024 221

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։

Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ»։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 18:10

Latest from ArmNews